Բուլոն-Բիյանկուր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բուլոն-Բիյանկուր (ֆր.՝ Boulogne-Billancourt. (prononcé /bulɔɲ bijɑ̃kuʁ/[4]), կամ Բուլոն, համայնք Ֆրանսիայում՝ այդ երկրի մայրաքաղաք Փարիզի արևմտյան, ամենախտաբնակ արվարձանում։ Նախկինում եղել է արդյունաբերական շրջան, XX դարի երկրորդ կեսից Դեֆանսի հետ մեկտեղ դարձել է գործարարությամբ (բիզնեսով) զբաղվելու գլխավոր վայրերից մեկը տարածաշրջանում։ Ընկած է Սեն գետի երկու ափերին[5], Փարիզից՝ 9, դեպարտամենտի վարչական կենտրոն Նանտերից 8 կիլոմետր հեռավորության վրա[6]։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել էН 116.220[7], 2015 թվականի տվյալներով՝ 119 127[8] (այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում Իլ դը Ֆրանս երկրամասում)։ Բնակչության խտությունը կազմել է 19 307 մարդ/կմ²։ Բուլոն-Բիյանկուրը համարվում է Ֆրանսիայի ամենահարուստ համայնքներից մեկը[9]. այստեղ բնակվող ընտանիքների միջին տարեկան եկամուտը 2013 թվականին կազմել է €47.592 եվրո, որը գրեթե կրկնակի գերազանցում է համաֆրանսիական միջին ցուցանիշը՝ €25.548 եվրո։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բուլոն-Բիյանկուր | |||
ֆր.՝ Boulogne-Billancourt[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | arrondissement of Boulogne-Billancourt? և Օ դը Սեն | ||
Մակերես | 6,17 կմ² | ||
ԲԾՄ | 40 մետր, 28 մետր | ||
Բնակչություն | ▼119 808 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92100[3] | ||
Պաշտոնական կայք | boulognebillancourt.com(ֆր.) | ||
| |||
Բուլոն-Բիյանկուրում են գտնվում միջազգային մի շարք ընկերությունների գլխավոր գրասենյակները։ Դրանց թվում են՝
Մինչև 2000 թվականը Schneider Electric-ի գլխավոր գրասենյակը նույնպես գտնվել է Բուլոն-Բիյանկուրում[15]։
Ի դեպ, Բուլոն-Բիյանկուրում մի ժամանակ մեծ տեղ էին զբաղեցնում Ռենո ընկերության անտոմոբիլաշինական ձեռնարկությունները։ Ներկայումս դրանցից շատերը իրենց տեղը զիջել են ընդարձակ զբոսայգուն ու մշակութային կենտրոնին, որտեղ իր ինքնատիպությամբ աչքի է զարնում ճարտարապետներ Շիգերու Բանի ու Ժան դը Գաստենի նախագծով կառուցված և 2017 թվականի ապրիլի 22-ին հանդիսավորությամբ բացված La Seine musicale երաժշտասրահը[16]։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Ամիսներ | Հունվ | Փետրվ | Մարտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգ | Սեպտ | Հոկտ | Նոյ | Դեկտ | Տարեկան |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միջին նվազագույն ջերմաստիճան (°C) | 2,0 | 2,6 | 4,5 | 6,7 | 10,1 | 13,2 | 15,2 | 14,8 | 12,6 | 9,4 | 5,2 | 2,9 | 8,3 |
Միջին ջերմաստիճան (°C) | 4,2 | 5,3 | 7,8 | 10,6 | 14,3 | 17,4 | 19,6 | 19,2 | 16,7 | 12,7 | 7,7 | 5,0 | 11,7 |
Միջին առավելագույն ջերմաստիճան (°C) | 6,3 | 7,9 | 11,0 | 14,5 | 18,4 | 21,6 | 23,9 | 23,6 | 20,8 | 16,0 | 10,1 | 7,0 | 15,1 |
Տեղումների միջին քանակությունը (մմ) | 55.0 | 45.4 | 52.2 | 49.5 | 62.0 | 53.2 | 58.3 | 46.0 | 52.9 | 54.9 | 57.0 | 55.1 | 641.6 |
Բուլոն-Բիյանկուրը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[19].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.