From Wikipedia, the free encyclopedia
Բորովսկ- քաղաք Ռուսաստանում, Կալուգայի տարածքի, Բորովսկի շրջանի վարչական կենտրոնում։ XIV-XV դարերում համարվել է Սերպուխով-Բորովսկի իշխանությունների կենտրոններից մեկը։ 2000 թվականին այն ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության պատմական քաղաքների ցանկում։ Այն կրում է՝ «Ռազմական քաջարի քաղաք»[3], պատվավոր անունը (2017) : Բնակչությունը - 10337 մարդ (2020):
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բորովսկ | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Q21195268?[1] | ||||
Հիմնադրված է | 1358 թ. | ||||
Մակերես | 10,44 կմ² | ||||
ԲԾՄ | 166 մետր | ||||
Բնակչություն | ▲12 686 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 48438 | ||||
Փոստային դասիչ | 249010 | ||||
Պաշտոնական կայք | borovsk.org(ռուս.) | ||||
| |||||
Քաղաքային բնակավայրի կարգավիճակով Բորովսկ քաղաքում, ձևավորվել է նույնանուն քաղաքապետարան` որպես միակ բնակավայրը իր կազմի մեջ։
Քաղաքը շրջապատված է անտառներով և գտնվում է Պրոտվա գետի երկու ափերին գտնվող բլուրների վրա՝ Կիևի ուղղությամբ ձգվող մոսկովյան երկաթուղու «Բալաբանովո» կայարանից մոտավորապես 15 կմ հեռավորության վրա և Մոսկվայից 84 կմ հարավ-արևմուտք։
Քաղաքի մասին առաջին հիշատակումը գտնվել է Մեծ Դուքս Իվան Կարմիրի (ռուս.՝ Иван Красный), հոգևոր ձեռագրում, որը գրվել է 1358 թվականին։ Սակայն, Բորովսկի բնակավայրում գտնված կերամիկան, որը առավել հին ժամանակների է՝ 11-13-րդ դարեր, վկայում է այստեղ հին ռուսական բնակավայրի առկայության մասին։ Բորովսկի հնագիտական պեղումներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միմյանցից 500-800 մ հեռավորությունների վրա գտնվել են բնակավայրեր Պրոտվա գետի ձախ ափին Պետրովա Գորա (ռուս.՝ («Петрова гора») և աջ կողմում (բլրի վրա և Թեք (ռուս.՝ Косой) գետաբերանի տարածքում)։
Մոտ 1378 թվականին Դմիտրի Դոնսկին (ռուս.՝ Дмитрий Донской), Բորովսկը՝ մի քանի տարածքերի հետ միասին, տալիս է իշխան՝ Վլադիմիր Քաջին (ռուս.՝ Владимир Храбрый), և քաղաքը դառնում է Սերպուխով-Բորովսկի իշխանության կենտրոններից մեկը[4], որը տևում է մինչև 15-րդ դարի 3-րդ քառորդը։
15-րդ դարի կեսերին Պաֆնուտիյ Բորովսկին քաղաքի ծայրամասում հիմնում է Մոսկովյան պետության մշակութային և կրոնական մեծ կենտրոն` Պաֆնուտիի-Բորովսկու վանքը։ 1480 թվականին Իվան III-ը, տիրանալով քաղաքին, Բորովսկու մոտակայքում նախապատրաստում է զորքերին՝ հորդանացիների (ռուս.՝ ордынцы) հետ մղվող ճակատամարտի համար։
1565 թվականին, երբ Իվան Ահեղը Ռուսաստանի պետությունը բաժանեց ըստ կարևորության, Բորովսկ քաղաքը իր հարակից հողերով դարձավ վերջինիս մի մասը՝ մինչև 1567 թվականի վերջը։
17-րդ դարում Բորովսկը դարձավ հին հավատացյալների ողբերգությունների թատերաբեմը։ Քահանա Ավվակումը աքսորվեց այստեղ, նրա հետևորդներ` բոյարուհի Մորոզովան և նրա քույրը՝ Արքայադուստր Ուրուսովան, տեղափոխվեցին Բորովսկի բանտ և այնտեղ սպանվեցին։
1776 թվականից Բորովսկը Կալուգա նահանգի Բորովսկի շրջանի կոմսությունն է (1796 թվականից ՝ Կալուգայի նահանգ)։ 1777 թվականին ստեղծվեց Բորովսկի զինանշանը։
1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ ֆրանսիացիները քաղաքն ու Պաֆնուտևի վանքը այրել և ավերել են։ 1857 թվականի մայիսին հրդեհից կրկին վնասվեց քաղաքը- այրվեցին 150 տուն, 200 խանութ և մի քանի եկեղեցիներ։
1880 – 1892 թվականներին Բորովսկում է բնակվել Կոնստանտին Ցիոլկովսկին, ով աշխատել է այստեղ՝ որպես ուսուցիչ։ Նախկինում այստեղ ապրել և դասավանդել է կրոնական մտածող Ն.Ֆ. Ֆեդորովը։
1929 թվականի հուլիսից Բորովսկը հանդիսանում է Մոսկվայի մարզի Կալուգայի տարածքի, Բորովսկի շրջանային կենտրոն։
1930 թվականի հուլիսից Բորովսկը հանդիսանում էր Մոսկվայի մարզի Բորովսկի շրջանային կենտրոնը (Կալուգայի շրջանը վերացվեց, ինչպես ԽՍՀՄ այլ շրջանների մեծ մասը)։
1944 թվականի հուլիսի 5-ից Բորովսկը հանդիսանում է Կալուգայի մարզի Բորովսկի շրջանային կենտրոնը[5]։
Պաշտպանությանը մասնակցել են՝ Արևմտյան ճակատի՝ 5-րդ, 33-րդ և 43-րդ բանակային կազմավորումները և Մոսկովյան ռազմական շրջանի զորամասերն ու ստորաբաժանումները։
1942 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 1942 թվականի հունվարի 4-ը տևած մարտերի արդյունքում՝ քաղաքը ազատագրվեց գերմանական օկուպացիայից, 33-րդ բանակային զորքերի կողմից, գեներալ Մ. Գ. Եֆրեմովի գլխավորությամբ։ Բորովսկը ազատագրվեց 113-րդ, 93-րդ և 201-րդ հրաձգային ստորաբաժանումների կողմից, որոնց աջակցեց՝ 338-րդ հրաձգային ստորաբաժանումը։
Բորովսկ քաղաքի զինանշանը հաստատվել է 1777 թվականին (մարտի 10-ին)՝ որտեղ արտացոլվում է Միխայիլ Վոլկոնսկու սխրանքը, ով հերոսաբար զոհվել է իր քաջարի զինյալներ հետ միասին՝ լեհերի ձեռքով, 1610 թվականին. «Հիշեցնելով այս արժանի միջադեպը, այս քաղաքի զինանշանը բաղկցած է․ արծաթե դաշտից՝ պատկերելով անմեղություն ու անկեղծություն, կարմրավուն սրտից՝ որը ցույց է տալիս հավատարմություն, սրտի մեջտեղում պատկերված է խաչ՝ որն արտահայտում է ճշմարիտ նախանձախնդրություն Աստծո Օրենքի նկատմամբ՝ որպես բոլոր առաքինությունների հիմքի, և այս սիրտը շրջապատված է կանաչ դափնեպսակով՝ ցույց տալով անխախտելիությունն ու ամուր կապը փառքի արժանի այս առաջնորդի և այլոց միջև, ովքեր զոհվեցին իր հետ միասին՝ հանուն արդար գործի»։ (Ռուսական կայսրության 1775-1780):
«Բորովսկի Իզվեստիա» (ռուս.՝ «Боровские известия») թերթը հասարակական-քաղաքական հրատարակություն է։ Հրատարակվում է շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին` 4-12 էջ (հիմնական թերթ), նաև՝ հավելվածները։ Իլրումն շրջանում և կյանքի բոլոր ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրության, թերթը ունի նաև համայնքային, «Բորովսկի շրջան»-ի քաղաքապետարանի օրենսդրական ակտերի, ինչպես նաև նրա կազմի մեջ մտնող մի շարք բնակավայրերի (Բորովսկ, Ասենևսկո, Սովյակի, Բորովսկի պետական ֆերմա, Վորսինո, Կրիվսկոե) պաշտոնական հրատարակչի կարգավիճակ։ Հիմնադիրներն են՝ «Բորովսկի շրջան»ի քաղաքապետարանը և Բորովսկի շրջանի ինքնավար կառավարման վարչության «Շրջանային տեղեկատվական կենտրոն»-ը։
Թերթի առաջին համարը լույս է տեսել 1921 թվականի սեպտեմբերի 20-ին։ Թերթը 2011 թվականից ունի իր համարների էլեկտրոնային արխիվը։
«Բորովսկ-իմ սիրտ» (ռուս.՝ «Боровск — сердце мое»)-քաղաքային մշակութային կյանքի, պատմության և զբոսաշրջության հանրային թերթ է։ Հոդվածներ են հրապարակվում Բալովսկի, Կալուգայի շրջանի և Մոսկվայի մարզի այլ փոքր պատմական քաղաքների մշակույթի և պատմության վերաբերյալ։
«Հիշողություն» (ռուս.՝ «Память») մշտական խորագրով սյունակում հրապարակվում է Բորովսկի հայտնի գիտնականների, վաճառականների, մարտիկների և պատմական գործիչների մասին։ Թերթը տեղեկատվություն է հրապարակում նաև Բորովսկին նվիրված նոր հրատարակությունների մասին։ Հրապարակվում են Բորովսկում զբոսաշրջության զարգացման հետ կապված նյութեր։ Թերթը անվճար բաժանվում է Բորովսկում, Օբնինսկում, Կալուգայում, Բալաբանովոյում, Մոսկվայում։ Հիմնադիրներն են՝ Փոքր պատմական քաղաքների զարգացման հիմնադրամը և «Բորովսկի երկրամաս» (ռուս.՝ «Боровский край») մշակութային և պատմական կենտրոնը։ 2017 թվականի օգոստոսից լույս տեսած թերթը ունի իր թողարկումների ամբողջական էլեկտրոնային արխիվը։
Հեռուստատեսային և հեռարձակման ազդանշանների փոխանցումը քաղաքում իրականացվում է «Ռուսաստանի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ցանցի դաշնային պետական ձեռնարկություն» Կալուգայի տարածաշրջանային ռադիոյի և հեռուստատեսության փոխանցման կենտրոնի մասնաճյուղի կողմից։ Հեռարձակումն իրականացվում է Կալուգայի շրջանի ամենաբարձր՝ 198 մետր բարձրության վրա գտնվող Օբնինսկի բարձունքից։ Քաղաքի ողջ տարածքով հեռարձակվում է 20 հեռուստաալիքների և 3 ռադիոալիքների թվային ձևաչափովերով փաթեթ՝ առաջին մուլտիպլեքսը՝ 52 հեռուստաալիքով (722 ՄՀց), երկրորդը՝ 43 հեռուստաալիքով (650 ՄՀց)։
Քաղաքի հեռուստատեսային նորությունների հեռարձակումներն իրականացվում են «Բորովսկի շրջան՝ երեկ, այսօր, վաղը» (ռուս.՝ «Боровский район: вчера, сегодня, завтра») հեռուստածրագրերում։ Ծրագիրը հեռարձակվում է շաբաթական կտրվածքով «ՏՎ-կենտրոն» (ռուս.՝ ОАО «ТВ-Центр») հեռուստատեսության պաշտոնական գործընկեր, Օբնինսկի՝ «Կռիլյա» (ռուս.՝ «Крылья») հեռուստառադիոընկերության կողմից։
Բորովսկ քաղաքում տեղակայված է համառուսական գիտահետազոտական ինստիտուտը՝ ֆիղիոլոգիայի, բիոքիմիայի և կերդանիների սննդի՝ որը հայտնի է գյուղատնտեսական կենդանիներին կերակրելու, միկրոօրգանիզմների կենսատեխնոլոգիայի, բջջային և գենետիկական ճարտարագիտության բնագավառներում ունեցած իր զարգացումներով։
Բորովսկի կլիման բարեխառն մայրցամաքային է՝ չափավոր ցուրտ ձմեռներով (հունվարին՝ –9°С) և տաք ամառներով (հուլիսին՝ մոտ +18°С):
2018 թվականին քաղաքային իշխանությունները հայտարարեցին՝ պատմական մշակութային տարածքում գտնվող 19-րդ դարի 17 տնակները քանդելու և դրանք ժամանակակից կառույցներով փոխարինելու մտադրության մասին։ ՎՕՕՊԻԿ-ը այս գործողությունը համարեց վանդալիզմ և բողոք ներկայացրեց դատախազություն։ Վլադիմիր Մեդինսկին այդ ժամանակ հայտարարեց, որ Մշակույթի նախարարությունը չի միջամտի իրավիճակին, քանի որ Բորովսկը պատմական բնակավայրի կարգավիճակ կստանա ոչ շուտ, քան հաջորդ տարի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.