Բողոքի ցույցեր Զիմբաբվեում (2019), բողոքի զանգվածային ցույցեր Զիմբաբվեում, որոնք սկսել են 2019 թվականի հունվարի 14-ին, երբ նախագահ Էմմերսոն Մնանգագվայի կառավարությունը վառելիքի գինը բարձրացրեց 130%-ով։ Հազարավոր զիմբաբվեցիներ բողոքում էին գների բարձրացման, աղքատության մակարդակի ավելացման, տնտեսության վատ վիճակի և կենսամակարդակի իջեցման դեմ։ Կառավարությունը ցույցերին արձագանքեց համակարգված գործողություններով, որոնք հանգեցրին հարյուրավոր ձերբակալությունների և բազմաթիվ զոհերի[5][6]։ Երեք օր անց, հունվարի 17-ին գործարանները վերաբացվեցին և ցույցերը դադարեցին։

Արագ փաստեր Ամսաթիվ, Վայր ...
Բողոքի ցույցեր Զիմբաբվեում (2019)
Ամսաթիվհունվարի 14 - հունվարի 17, 2019
ՎայրԶիմբաբվե Զիմբաբվե
ՊատճառՎառելիքի գնի 130%-ով թանկացումը
ՆպատակԳների բարձրացման չեղարկում
ՄեթոդՑույցեր, պիկետներ, համացանցային ակտիվություն
Կորուստներ
Զոհեր8[1][2]
Վիրավորներ172[3]
Ձերբակալվածներ600+[4]
Փակել

Նախապատմություն

2017 թվականին կառավարությունը ձևավորելուց հետո Մնանգագվան փորձելով բարելավել երկրի ֆինանսական և տնտեսական վիճակը` ձեռնարկել է մի շարք կոշտ տնտեսվարման քայլեր տնտեսության վերականգնման համար[7]։ 2018 թվականի հոկտեմբերին արտարժույթի պակասը հանգեցրեց խոշոր ձեռնարկությունների փակմանը և ներկրված ապրանքների, ներառյալ վառելիքի պակասին[8], ինչի հետևանքով էլ սկսեցին գործադուլներ[9][10]։

2019 թվականի հունվարի 12-ին Էմմերսոն Մնանգագվայի կառավարությունը Զիմբաբվեի էներգետիկայի կառավարման գործակալության միջոցով հայտարարեց, որ երկրում կեսգիշերից հետո վառելիքի գինը կթանկանա մոտ երկու անգամ[11]։ Դիզելային վառելիքի գինը 1 լիտրի համար բարձրացավ 1,38 ԱՄՆ դոլարով` հասնելով 3,11 դոլար, իսկ բենզինի գինը բարձրացավ 1,43 դոլարով` դառնալով 3,31 դոլար, ինչը նշանակում է, որ վառելիքի գինը բարձրացավ ընդհանուր 130%-ով։ Այդ ժամանակ վառելիքի գինն ամենաբարձրն էր նաև աշխարհում։ Մնանգագվան հայտարարեց, որ գների բարձրացումը անհրաժեշտ է վառելիքի պակասի և ապօրինի առևտրի կրճատման համար։ Զիմբաբվեի արհմիությունների կոնգրեսը կոչ արեց եռօրյա գործադուլ անցկացնել գների բարձրացման դեմ[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.