From Wikipedia, the free encyclopedia
Կայծակնային պատերազմ կամ Բլիցկրիգ (գերմ.՝ Blitzkrieg, Blitz - կայծակ և Krieg - պատերազմ), գերմանական ռազմագետների ջախջախման մոդելի պատերազմավարության տեսություն, որը ենթադրում էր ամենակարճ ժամկետում (օրերի կամ ամիսների ընթացքում) հաղթել հակառակորդին։ Հիմնական գործիքակազմերն էին՝ մարտավարական օդուժը, որը ակտիվորեն օգնում էր մասսայական տանկային զորքերին, որոնց հետ ներդաշնակված կիրառվում էին մոտոհետևակն ու շարժական հրետանին։ Գերմանա-նացիստական հրամանատարությունը, մասնավորապես, կայծակնային պատերազմ էր պլանավորել Խորհրդային Միության դեմ՝ նպատակ ունենալով օգտագործել հարձակման հանկարծակիությունը ու 1,5 ամսվա ընթացքում պարտության մատնել վերջինին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 222)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.