Կենսատոպ

From Wikipedia, the free encyclopedia

Կենսատոպ

Կենսատոպ կամ կենսոտոպ (հուն․՝ βίος - կյանք և τόπος - տեղ), ցամաք ջրամբարի, միջավայրի աբիոտիկ գործոնների հարաբերականորեն միատարր տարածք, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով (զբաղեցված մեկ երկրացենոզով)։ Կենսատոպը կենսացենոզի հետ համատեղ կազմում է միասնական կենսաերկրացենոզ։ Տվյալ բիոտոպի համար բնորոշ պայմանների համալիրը որոշում է օրգանիզմների ինչպես տեսակային կազմը, այնպես էլ նրանց գոյության առանձնահատկությունները և բիոցենոզի ազդեցությամբ իր հերթին ենթարկվում է փոփոխությունների։

Արագ փաստեր Ենթակատեգորիա, Մասն է ...
Կենսատոպ
Thumb
Ենթակատեգորիաարեալ, natural geographic entity, բնության հատուկ պահպանվող տարածք 
Մասն էԲիոմ, կենսաերկրահամակեցություն, biochore 
Թեմայով վերաբերում էecotope 
ՆախորդՀաբիթաթ (բնակավայր)

կենսատոպ 

Հաջորդbiochore 
Բնութագրվում էtype of biotope 
Օգտագործողկենսաերկրացենոզ 
Փակել

Տերմինը ծագել է գերմաներեն biotop-ից, որն էլ իր հերթին կազմվել է հունարեն bios բառից («կյանք», «օրգանիզմ») և topos («տեղ») բառերից։ Կենսատոպը բնութագրվում է երկրատարածության մեջ մեջ դիրքադրությամբ և միջավայրի աբիոտիկ գործոնների որոշակի համադրությամբ։ Երկրաբանական պայմանների ընդհանրությունը ձևավորում են լիթոտոպը, հողային պայմանների ընդհանրությունը - պեդոտոպը, կլիմայականը - կլիմատոպը և այլն։ Համաձայն մոնոկլիմակսային կոնցեպցիայի, յուրաքանչյուր կենսատոպի սահմաններում, որը խախտվել է անթրոպոգեն գործունեության կամ բնության տարերային պրոցեսների հետևանքով, ժամանակի ընթացքում ձևավորվում է ժամանակի մեջ կայուն կլիմաքսային համագործակցություն (կենսացենոզ)։ Այս պրոցեսը (որը կոչվում է սուկցեսիա) ընթանում է մի քանի փուլով (օրինակ երկրորդային դաշտավայր, թփուտ, անտառ

Դիտել նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 443


Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.