From Wikipedia, the free encyclopedia
Բերլի հաուս (Burghley House)՝ Անգլիայի ամենավիթխարի աթոռանիստը, որը պահպանվել է Եղիսաբեթ 1-ին թագուհու ժամանակաշրջանից և արտացոլում է այդ դարաշրջանի ճարտարապետական ճաշակը։ Տեղակայված է Լինկոլնշիրի և Քեմբրիջշիրի սահմանին, Ստամֆորդի ծայրամասում, Պիտերբորդոյից հյուսիս-արևելք[1]։
Burghley House | |
Երկիր` | Մեծ Բրիտանիա |
---|---|
Ճարտարապետական ոճ` | Elizabethan architecture? |
Բերլի հաուսը կառուցվել է 1555-1587-ական թվականներին, բարոն Բերլիի համար, որի տիտղոսը կրում էր թագուհու առաջին նախարարը՝ Ուիլյամ Սեսիլը (1520-1598-ական թվականներ)։ Մինչև օրս այդ տարածքը պատկանում է նրա ժառանգներին, ովքեր ի սկզբանե կրում էին կոմսի տիտղոս, այնուհետև մարքիզ Էքսետերների տիտղոս[2]։
Ճարտարապետական առումով պալատը սահմաններ է նշում ուշ գոթական և ռենեսանսի միջև։ Այն շատ ընդհանրություններ ունի ֆրանսիական վերածննդի հուշարձանների հետ, հատկապես Շամբոր դղյակի, որն էլ ամենայն հավանականությամբ հանդիսացել է պալատի նախատիպը։ Բերլի հաուսի ինտերիերը ձևավորվել է Ռիչմոնդյան պալատի օրինակով, որը ներկայումս գոյություն չունի[3][4]։
18-րդ դարում Լանսելոտ Բրաունը այգի է տնկել Բերլի հաուսի շուրջը։ Էքսետերի 6-րդ մարկիզ Դևիդ Սեսիլը, լինելով ձիերի եռամարտի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 1961 թվականին սկիզբ է դրել այստեղ այդ սպորտաձևի մրցումների անցկացմանը, որը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր սպորտաձևերից մեկը[4]։
Բերլի հաուսը և նրա ինտերիերը կարելի է տեսնել «Դա Վինչիի ծածկագիրը» (2006), «Հպարտություն և նախապաշարմունք» (2006), «Ոսկեդար» (2007): Ութ մասնավոր կալվածքների հետ այն ընդգրկված է «Անգլիայի տուն-գանձարանների» ցանկում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.