ամերիկացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Բետո Օ’Ռուրկ (անգլ.՝ Beto O'Rourke, սեպտեմբերի 26, 1972[2], Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի պետական և քաղաքական գործիչ։
Բետո Օ’Ռուրկ անգլ.՝ Beto O'Rourke | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կոլումբիայի համալսարան (1995)[1], Էլ Պասոյի ավագ դպրոց[1] և Woodberry Forest School?[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գործադիր տնօրեն, երաժիշտ, գործարար և գրող |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 26, 1972[2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Robert Francis O'Rourke |
Հայր | Pat O'Rourke? |
Մայր | Melissa O'Rourke? |
Ամուսին | Amy O'Rourke? |
Կայք՝ | betoorourke.com |
Ինքնագիր | |
Ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 26-ին Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում՝ Փեթ Օ’Ռուրկի (1942-2001) և Մելիսա Օ’Ռուրկի ընտանիքում։
Հայրը երկար ժամանակ աշխատել է Էլ Պասոյում որպես դատավոր, եղել է Տեխասի նահանգապետ Մարկ Ուայթի օգնականը, Տեխասում գլխավորել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջեսի Ջեքսոնի 1984 և 1988 թվականներին կայացած նախագահական քարոզարշավները։ 1990 թվականների սկզբին փոխել է կուսակցական պատկանելությունը և մի քանի անգամ անհաջող մասնակցել է ընտրություններին։ Դարձել է դժբախտ պատահարի զոհ։ Ֆրեդ Կորտեն Էլ Պասոյում ուներ կահույքի մեծ խանութ, որը փակվել է 2017 թվականին։
Էլ Պասոյում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Բետո Օ’Ռուրկը ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանում։ Անգլիական գրականության արվեստի բակալավրի աստիճան ստանալով՝ Բետոն վերադարձել է հայրենի քաղաք։
1990 թվականներին քրեական պատասխանատվության է ենթարկվել Էլ Պասոյի Տեխասի համալսարանի տարածքում կողոպուտի համար, ինչպես նաև ձերբակալվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար, սակայն երկու դեպքում էլ ազատության մեջ է մնացել[3][4]։
1999 թվականին Բեթո Օ’Ռուրկը ընկերների հետ հիմնել է Stanton Street Technology ինտերնետ-ընկերությունը։ 2005 թվականից մինչև 2011 թվականը եղել է Էլ Պասոյի քաղաքային խորհրդի անդամ էր։ 2013 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ է դարձել Տեխասի 16-րդ ընտրատարածքից[5][6]։ 2017 թվականի հունվարին Բետո Օ’Ռուրկը դեմ է արտահայտվել Մեքսիկայից ապրանքների 20 % հարկ սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարին, քանի որ դա խիստ բացասաբար կանդրադառնա Էլ Պասոյի վրա, որտեղ յուրաքանչյուր չորրորդ բնակիչը կապված է այդ հարևան երկրի հետ առևտրի հետ[7]։
2018 թվականի ընտրություններում եղել է ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության թեկնածուն Տեխասի նահանգից սենատորի պաշտոնի համար, 48 %-ով պարտվել է գործող սենատոր, հանրապետական Թեդ Քրուզին՝ 51 %-ով[8]։
2019 թվականի մարտի 14-ին հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածություն առաջադրելու մասին[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.