Բելվուարի բերդ

From Wikipedia, the free encyclopedia

Բելվուարի բերդmap

Բելվուարի բերդ (ֆր.՝ Belvoir, եբրայերեն՝ כוכב הירדן Կոհավ ա Յարդեն), Հիվանդախնամների միաբանության ամրոց, որը գտնվում է Նաֆտալիի բարձրավանդակում, Գալիլեայի ծովից 20 կմ դեպի հարավ հեռավորության վրա, գտնվում է 500 մետր Հորդանան գետի հովտից բարձր դիրքում։ Սկզբում եղել է ֆրանսիական ազնվական Վելոսայի ֆեոդալական կալվածք, ով ապրել է Տիվերիադում։

Արագ փաստեր Բելվուարի բերդ, Տեսակ ...
Բելվուարի բերդ
Thumb
Նկարագրություն
Տեսակհնագիտական հուշարձան, crusader castle? և ազգային պարկ
ՏեղագրությունԻսրայել Իսրայել
Վարչական միավորՀյուսիսային մարզ
ԵրկիրԻսրայել
Կառուցված1168
ԿառուցողՀիվանդախնամների միաբանություն
Իրադարձություններslighting? և Հնագիտական պեղումներ[1]
Thumb
Thumb
Thumb
 Belvoir Fortress Վիքիպահեստում
Փակել

Վելոսը այս տարածքը վաճառեց Հիվանդախնամների միաբանությանը 1168 թվականին, որոնք էլ այստեղ բերդ կառուցեցին։ Ամրությունը մնացած բերդերից տարբերվում է իր սիմետրիականությամբ, ուղղանկյունաձև պատերով, ամրապնդվել է անկյունային քառակուսի աշտարակներով և կողմերով, ներքուստ շրջապատված է չորս անկյունային աշտարակների հետ քառակուսի բնակարններով և մեկ՝ արևմտյան մասում գտնվող աշտարակով։ Ներքուստ կամարները այնպիսի ամրություն ունեն, որ նույնիսկ ծանր պաշարմանը կարող են դիմանալ։

Բելվուարի ամրության դիմաց դրված էր մեկ եզակի նպատակ՝ լինել մուսուլմանների ճանապարհի հիմնական խոչընդոտը, եթե հանկարծ նրանք հարձակվեին Երուսաղեմի թագավորության վրա արևելքից։ 1180 թվականին նա դիմացել է մուսուլմանների հարձակմանը։ 1182 թվականին այստեղ Երուսաղեմի արքա Բալդուին IV-ի և Եգիպտոսի սուլթան Սալահ ալ-Դինի միջև ճակատամարտ տեղի ունեցավ։

Բերդի պատմություն

1188 թվականին Սալահ ալ-Դինը պաշարում է բերդը, որի կայազորը 1189 թվականի հունվարի 5-ին հանձնվում է։ 1220 թվականին Դամասկոսի ղեկավարը ոչնչացնում է ամրոցը։

1966 թվականին բերդի տարածքում տեղի են ունենում հնագիտական հետազոտություններ։ 1994 թվականին բերդի մոտակայքում ստեղծվում է քանդակներով զբոսայգի։

Պատկերասրահ

Աղբյուրներ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.