Բաստեր Քիթոն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բաստեր Քիթոն (անգլ.՝ Buster Keaton, իսկական անունը՝ Ջոզեֆ Ֆրենսիս, հոկտեմբերի 4, 1895[1][2][3][…], Piqua, Ուուդսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ[4] - փետրվարի 1, 1966[1][4][2][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6]), ամերիկացի կատակերգակ դերասան և կինոռեժիսոր, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 21-րդն է, համր կինոյի ժամանակաշրջանի ճանաչված դերասաններից մեկն է։
Remove ads
Remove ads
Կենսագրություն
Բաստեր Քիթոնը ծնվել է 1895 թվականի հոկտեմբերի 4-ին Պիկուեյում (Կանադա)։ Ծագումով իռլանդացի և շոտլանդացի ծնողների հետ, երեք տարեկան հասակից ակրոբատիկ համարներով հանդես է եկել մյուզիք-հոլլերում։ 1917 թվականին Նյու Յորքում հանդիպում է հայտնի կոմիկ Ռոսկո Արբյուկլին, որը նրան առաջարկում է միասին հանդես գալ Ջոզեֆ Շենկի արտադրած ֆիլմերում։ Մի շարք ֆիլմերում նկարահանվելուց հետո նա զորակոչվում է բանակ և Ֆրանսիայում մասնակցում առաջին համաշխարհային պատերազմին։ Նկարահանվել է կարճամետրաժ և լիամետրաժ համր և հնչուն ֆիլմերում, որոնցից են՝ Ջոզեֆ Շենկի «Անապատի հերոսը» (1917), Հերբերտ Բլեյկի «Էլեկտրական բնակարանը» (1922), Էդուարդ Սեջուիկի «Օպերատորը» (1928), Մաք Սենթի «Ամաչկոտ երիտասարդը (1936), Ռոբերտ Թանսեի «Աստվածների քաղաքը» (1946), Բիլլի Ուայլդերի «Մթնշաղի ծառուղին» (1950) Սեմյուել Բեկետի «Ֆիլմ» (1964), Չարլզ Չապլինի «Բեմեզրի լույսերը» (1952), Մայքլ Անդերսոնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» (1956), Ստենլի Կրամերի «Խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհ» (1963), Մաքս Նոսեկի ֆչանսիական «Շանզ Էլիզեի արքան» (1934), Էդրիեն Բրունելի՝ անգլիական «Ներխուժողները» (1934), Ջերալդ Պոտերտոնի՝ կանադական «Երկաթուղայինը» (1964), Լուիջի Սկատինիի՝ իտալական «Երկու նավաստի և մեկ գեներալ» (1965)։ Համաշխարհային ճանաչում ունեն Քիթոնի «Երեք դարաշրջան», «Մեր հյուրընկալությունը» (երկուսն էլ՝ 1923 թվականին), «Շեռլոկ-կրտսեր», «Ծովագնացը» (երկուսն էլ՝ 1924 թվականին), «Գեներալ» (1926), «Հոլիվուդյան առևանգում» կատակերգական ֆիլմերը, որոնցում խաղում էր նաև գլխավոր դերերը։ Հեռանալով ԱՄՆ-ից Կիտոնը իր բախտը փորձում է նաև Եվրոպայում, սակայն ապարդյուն։ Մեկ տարի հոգեբուժարանում բուժվելուց հետո, նա «Մետրո-Գոլդվին-Մեյեր» կինոստուդիայում աշխատում է որպես սցենարիստ՝ մասնավորապես կատակերգական ֆիլմերի, միևնույն ժամանակ նկարահանվում է կարճամետրաժ ժապավեններում։ Նկարահանվել է նաև անգլիական հեռուստատեսությունում, ինչպես նաև եվրոպական կրկեսներում, մասնավորապես ֆրանսիական «Մեդրանոյում» (1952 և 1954): 1957 թվականին Հոլիվուդը նկարահանում է «Բաստեր Քիտոնի պատմությունը» (1957, ռեժիսոր՝ Սիդնեյ Շելդոմ)։ 1959 թվականին Քիթոնը պարգևատրվեց «Օսկար» հատուկ մրցանակով։
Քիթոնը հեղինակ է «Ֆարսի իմ հրաշալի աշխարհը» (1960) գրքի։
Բաստեր Քիթոնը մահացել է 1966 թվականին, Հոլիվուդում։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads