Remove ads

Բասեն, նաև Բասյանք (Բասեանք), գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, անունը ծագում է հնում գավառի տարածքում բնակվող բասյաններ ժողովրդի անվան հետ (հիշատակվում է հույն պատմիչների, մասնավորապես՝ Քսենոֆոնի կողմից Մ.թ.ա. 5–րդ դարում

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բասեն (այլ կիրառումներ)

Բասենը մեծագույն մասով լայնատարած հովիտ է 1750-ից 1800 մետր բարձրության վրա և աշխարհագրականորեն բաժանված է երկու գոտիների. Վերին կամ Փոքր և Ստորին կամ Ներքին Բասենի։ Վերին Բասենը ընդգրկում է Քարկապասարի լեռներից մինչև Մուրցի և Արաքսի գետախառնունքը տարածվող գոտին և հասնում է մինչև Վանանդ. անտառազուրկ է և կոչվում է նաև Անփայտ Բասեն։ Իսկ Ստորին Բասենը տարածված է մինչև Սողանլուի լեռները։ Ստորին Բասենի հյուսիսային մասը մայրիի անտառներով է ծածկված։ Տարածված է վայրի հոնին, խնձորենին, տանձենին և սալորենին։

Բասենը տարածվում էր Կարինից արևելք, Արաքսի ձախ կողմում, այժմյան Բասեն (Բասինլար) սանջակի տեղում։ Բասենը հարթավայրային է, երկրագործության համար ունի նպաստավոր հողակլիմայական պայմաններ։ 4-րդ դարում Բասենում իշխում էր Որդունի նախարարական տունը, որոնք Ապահունիք և Հարք գավառներում իշխող Մանավազյանների տան հետ ֆեոդալական կռիվներ մղելու պատճառով սրի են քաշվում Խոսրով Կոտակի հրամանով Վաչե Մամիկոնյան սպարապետի կողմից, իսկ նրանց կալվածքներն ամբողջությամբ տրվում են եկեղեցուն։ Բասենի հիշարժան վայրերից են՝ Որդորու և Դու բնակավայրերը, Վաղարշավան ավանը, Օկումի ավանը, Բողբերդը, Ավնիկ բերդը[1]։ Նույն տարածքում է գտնվում Բասուտ գետը, որի անվանումը ծագում է այստեղից[2]։

Remove ads

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads