Բասենի գավառակ

From Wikipedia, the free encyclopedia

Բասեն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Կենտրոնը Հասանկալա գյուղաքաղաքն էր։

Տարածքով համապատասխանում է պատմական Բասենի գավառին։

Պատմություն

XVI-XVII դարերում Բասենը գավառ էր և մտնում էր Էրզրումի նահանգի մեջ։ Գավառակը կոչում էին նաև Բասինլար։

1877-1878 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գավառն առավել հայտնի էր Խորասանի օկրուգ անունով և մտնում էր Էրզրումի մարզի մեջ։

1915 թ.-ի Մեծ Եղեռնից հետո գավառակում հայ գրեթե չմնաց։

Բնակչություն

1891 թ.-ին ուներ 46661 բնակիչ, որից 39007-ը մուսուլմաններ էին, 7225-ը հայերը, 369-ը այլք։ 1909 թ.-ին հայերի թիվը կազմում էր 124000 անձ։

Տնտեսություն

Բասենն ուներ արգավանդ հողեր և, ըստ այդմ էլ, զարգացած էր մշակությունը։

Հասարակական կառույցներ

Գավառակն ուներ 17 արական և 2 դպրոց, որտեղ սովորում էին 960 աշակերտ, իսկ աշխատակազմը կազմում էր 38 անձ։

Վարչական բաժանում

1909 թվականին ուներ 169 գյուղ, որից 57-ը հայաբնակ էին։ Գավառակը բաղկացած էր 5 գյուղախմբերից[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.