Բամ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բամ (պարս.՝ بم), քաղաք Իրանի հարավ-արևելքում` Քերման օսթանում (նահանգում), Բամ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 127 396 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Բամ | ||
պարս.՝ بم | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Քերման | |
Շահրեստան | Բամ | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 1061 մետր | |
Բնակչություն | 127 396 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | IRDT? | |
Հեռախոսային կոդ | 0344 | |
Պաշտոնական կայք | bamcity.ir/index_en.aspx | |
| ||
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 127 396 մարդ, որոնք կազմում էին 39 043 տնտեսություն[2]։ Բամը Քերման օսթանի բնակչությամբ հինգերորդ ամենախոշոր քաղաքն է Քերմանից, Սիրջանից, Ռաֆսանջանից և Ջիրոֆթից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Իրանական ժամանակակից Բամ քաղաքը ներառում է Բամի միջնաբերդը։ Տարբեր կարծիքներ են շրջանառվում քաղաքի և միջնաբերդի հիմնադրման տարեթվերի շուրջ։ Ոմանց կարծիքով՝ այն հիմնադրվել է Պարթևական կայսրության օրոք։ Տնտեսական և առևտրական առումներով Բամն այս շրջանում կարևոր նշանակություն ուներ և հայտնի էր իր տեքստիլի և հագուստների արտադրությամբ։ Արաբ ճամփորդող և աշխարհագրագետ Իբն Հաուքալն իր գրքում Բամը նկարագրել է որպես «Սուրաթ-ուլ՛արդ» կամ «Երկրի պատկերով քաղաք».
Բամի հնագույն համանուն միջնաբերդի պատմությունը թվագրվում է Ք.ա. 2000 թվականով՝ Պարթևական կայսրության ժամանակաշրջանով (Ք.ա.248-224 թթ.), սակայն շատ շինություններ կառուցվել են Սաֆյանների արքայատոհմի օրոք։ 1722 թվականի Աֆղանական արշավանքների հետևանքում քաղաքը երկար ժամանակ ամայանում է, այնուհետև վերաբնակեցվում։ Երկրորդ անգամ անմարդաբնակ է դառնում Շիրազից զավթիչների պատճառով։ Այն որոշ ժամանակահատվածում օգտագործվել է որպես զորանոց։
Մինչ 2003 թվականի ավերիչ երկրաշարժը՝ Բամը գյուղատնտեսական և արդյունաբերական զարգացած կենտրոն էր համարվում։ Այն հայտնի է իր արմավով և ցիտրուսային մրգերով։ Զբոսաշրջային հայտնի այցելավայրերից է, ուր հատկապես այցելում են՝ տեսնելու քաղաքի հոյակերտ միջնաբերդը։
2003 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած 6.6 մագնիտուդով երկրաշարժը մեծ վնաս հասցրեց Բամին և շրջակա Քերման նահանգին։ Մահացան 26,271 և վիրավորվեցին 30,000 մարդ։ Ավերածությունների մեծ թիվն աղյուսով և ավազով կառուցված շինությունների պատճառով էր, որոնց մեծամասնությունը չէին համապատասխանում 1989 թվականին Իրանի սահմանած երկրաշարժային կանոնակարգերին, իսկ բնակիչների մեծ մասը քնած էին (երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի ժամանակով առավոտյան 05:26-ին): Երկրաշարժի հետևանքում որոշ ժամանակով ջերմացան իրանա-ամերիկյան հարաբերությունները։ Վերջինս մարդասիրական ուղիղ օգնություն առաջարկեց Իրանին, որը խոստացավ ենթարկվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դրույթներին և թույլատրել մշտադիտարկում իրականացնել իր ատոմային փորձարկումների վայրերում։ Ընդհանուր թվով 44 երկիր օգնող անձնակազմ է ուղարկել փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար, իսկ 60 երկիր օգնություն է տրամադրել։
2003 թվականի երկրաշարժից անմիջապես հետո Իրանի կառավարությունը պլանավորեց նոր քաղաքի կառուցումը և հին քաղաքի հետ կապված խնդիրների վերացումը։ Քաղաքի վերակառուցման և զարգացման պլանի վրա ծախսվեց 6 ամիս, ինչը հարուցեց տեղի իշխանությունների և բնակիչների դժգոհությունը։ Այժմ Բամի միջնաբերդի վերակառուցմանն օժանդակում են ճապոնական համալսարանների և Իրանի Մշակույթի նախարարության աշխատակիցները։ Երկրաշարժի պատճառած վնասները կազմեցին գրեթե 1 միլիարդ ԱՄՆ դոլար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.