Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

From Wikipedia, the free encyclopedia

ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ (ԵԻՍԻ), սեյսմիկ ազդեցությունների պարամետրերի քանակական գնահատման մեթոդների մշակման բնագավառ առաջատար հաստատություն Հայաստանում։ Հիմնադրվել է 1961 թվականին։

Արագ փաստեր Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ, Տեսակ ...
Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Հայաստան
Հիմնադրված1961
Վերադաս կազմակերպությունՀՀ ԳԱԱ
Կայքiges.am/hy/գլխավոր/
Փակել

Պատմություն

Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը հիմնադրել է ակադեմիկոս Արմենակ Նազարովը, ում անունով էլ կոչվում է հաստատությունը։ Նազարովը մշակել է ոչ միայն տեսություն, այլև սարքավորումներ։ ԵԻՍԻ-ն ունի 11 լաբորատորիա, որոնք ներառված են 5 բաժիններում, ունի նաև գիտական արտադրամաս[1]։

Գործունեություն

Ինստիտուտն իրականացնում է ՀՀ տարածքի երկրակեղևի կառուցվածքի և նրանում ընթացող պրոցեսների ուսումնասիրում, տարածքի ուժեղ երկրաշարժերի սեյսմիկականության և լարվածադեֆորմացիոն վիճակի հետազոտում, նախանշանների բացահայտում, հետախուզական երկրաֆիզիկայի նոր մեթոդների մշակում, էկոերկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդիկայի մշակում, սեյսմիկ վտանգի և ռիսկի, սեյսմիկ ազդեցությունների պարամետրերի քանակական գնահատման մեթոդների մշակում և կատարելագործում։

Բացի սեյսմակայունության տեսության զարգացմանը նպաստող հետազոտություններից, ինստիտուտում անկախ ուսումնասիրվում են սեյսմիկ ալիքների տարածման տեսության առանձնահատկությունները[2]։

Համագործակցություններ

Տեղական համագործակցություններ

Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հետ համագործակցում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։

Միջազգային համագործակցություններ

Միջազգային համագործակցության ոլորտում ինստիտուտը համագործակցում է ԱՊՀ մի շարք երկրների հետ (ՌԴ Երկրի ֆիզիկայի միացյալ ինստիտուտ, Ուկրաինայի Երկրաֆիզիկայի ինստիտուտ, Վրաստանի Երկրաֆիզիկայի և շինարարական մեխանիկայի և սեյսմակայուն շինարարության ինստիտուտներ), ինչպես նաև Հունաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Թուրքիայի համակից ինստիտուտների հետ։

Սպիտակի երկրաշարժ

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժել է նաև երկրաշարժերն ուսումնասիրող այս հաստատությունը։ Ինստիտուտի նախկին շենքը, որը գտնվում էր ներկայիս շենքի տարածքում, փլուզվել է։ Շուրջ 25 տարի գիտնականներն աշխատել են տնակներում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.