From Wikipedia, the free encyclopedia
Գաբոնում անցկացվող Աֆրիկյան ազգերի գավաթ 2017, Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության թվով 31-րդ մրցաշարը։ Ի սկզբանե որոշված էր մրցաշարն անցկացնել Լիբիայում, սակայն ներքին քաղաքական խնդիրների պատճառով երկիրը հրաժարվեց հյուրընկալել։
Աֆրիկյան ազգերի գավաթ 2017 Աֆրիկյան ազգերի գավաթ 2017 Գաբոն | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Գաբոն |
Քաղաքներ | 1 |
Մարզադաշտեր | 5 |
Մրցաշրջանի ժամկետ | հունվարի 14 — փետրվարի 5 |
Մասնակիցներ | 16 |
Մրցանակային տեղեր | |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 32 |
← Հասարակածային Գվինեա 2015 Կամերուն 2019 → |
2015 թվականի ապրիլի 8-ին Կահիրեում ընտրվեց մրցաշարի նոր հյուրընկալող երկիր՝ Գաբոնը, ինչպես նաև անցկացվեց վիճակահանությունը (13 խումբ 4-ական մասնակցով, որոնցից առաջին տեղում գտնվող հավաքականները և ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների 2-րդ տեղում գտնվող հավաքականները դուրս են գալիս մեկ ութերորդ եզրափակիչ)։
Մրցաշարն անց է կացվում հունվարի 14-ից փետրվարի 5-ը աֆրիկյան 4 քաղաքներում` Լիբրևիլում, Ֆրանսվիլում, Պորտ Ժանտիլում և Օյեմում։ Մրցաշարի հաղթողը անմիջապես կորակավորվի Ռուսաստանում անցկացվող 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլ։
Այս մրցաշարը նվիրված է Աֆրիկյան ազգերի գավաթի վաթսունամյակին։ Մրցաշարը Գաբոնում կազմակերպելու հետ առաջացան դժգոհություններ՝ կապված Գաբոնի աշխարհագրական դիրքի հետ։ Վերջին տասնամյակի ընթացքում մրցաշարը անց է կացվել 3 անգամ` 2012, 2015, 2017 թվականներին։
Ի սկզբանե որոշված էր մրցաշարի առաջին և վերջին խաղերը անցկացնել Լիբրևիլի Օմար Բոնյո մարզադաշտում, բայց աշխատանքների կատարման ուշացման հետևանքով մարզադաշտը պատրաստ չէր լինի առաջին խաղի համար։
Այդ պատճառով մրցաշարի կազմակերպման կոմիտեն 2016 թվականի հոկտեմբերի 13-ին որակազրկեց Օմար Բոնյո մարզադաշտը։ Որպես բացման խաղի մարզադաշտ ընտրվեց Ամիտիե մարզադաշտը, որտեղ արդեն անց էին կացվել 2012 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղերը։
2016 թվականի մարտի 25-ին Ֆրանսվիլում Ֆիֆայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարեց մրցաշարի խորհրդանշին՝ Սամբա անունով դեղին շապիկով և կապույտ շորտով սև հովազին[6]։
Երկիր | Որակավորում | Մասնակցություն | Լավագույն արդյունք |
---|---|---|---|
Գաբոն | Հյուրընկալող երկիր | 7 | Քառորդ եզրափակիչ (1996, 2012) |
Մարոկկո | F խմբի առաջին տեղ | 16 | Հաղթող (1976) |
Ալժիր | J խմբի առաջին տեղ | 17 | Հաղթող (1990) |
Կամերուն | M խմբի առաջին տեղ | 18 | Հաղթող (1984, 1988, 2000, 2002) |
Սենեգալ | K խմբի առաջին տեղ | 14 | Ֆինալիստ (2002) |
Եգիպտոս | G խմբի առաջին տեղ | 23 | Հաղթող (1957, 1959, 1986, 1998, 2006, 2008, 2010) |
Գվինեա Բիսաու | E խմբի առաջին տեղ | Առաջին մասնակցություն | Առաջին մասնակցություն |
Գանա | H խմբի առաջին տեղ | 21 | Հաղթող (1963, 1965, 1978, 1982) |
Մալի | C խմբի առաջին տեղ | 10 | Ֆինալիստ (1972) |
Զիմբաբվե | L խմբի առաջին տեղ | 3 | Առաջին փուլ (2004, 2006) |
Կոտ դ'Իվուար | I խմբի առաջին տեղ | 22 | Հաղթող (1992, 2015) |
Բուրկինա Ֆասո | D խմբի առաջին տեղ | 11 | Ֆինալիստ (2013) |
Ուգանդա | Լավագույն երկրորդ | 6 | Ֆինալիստ (1978) |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | B խմբի առաջին տեղ | 18 | Հաղթող (1968, 1974) |
Թունիս | A խմբի առաջին տեղ | 18 | Հաղթող (2004) |
Տոգո | Երկրորդ լավագույն երկրորդ | 8 | Քառորդ եզրափակիչ (2013) |
Գվինեա Բիսաուի հավաքականը, խմբում գրավելով առաջին տեղը՝ առաջ անցնելով նախկին 2 չեմպիոններից՝ Զամբիայից և Կոնգոյից, իր պատմության մեջ առաջին անգամ է որակավորվել Աֆրիկայի ազգերի գավաթի առաջին եզրափակիչ փուլի համար։ Եգիպտոսի հավաքականը, վերջին 3 մրցաշարերը բաց թողնելուց հետո, կմասնակցի իր 23-րդ միջազգային մրցաշարին։ Աֆրիկայի եռակի չեմպիոն Նիգերիան արդեն 2 տարի է, ինչ որակավորման առաջին փուլից մրցաշարից դուրս է մնում։ 1970 թվականի չեմպիոն Սուդանը և 1996 թվականի չեմպիոն Հարավաֆրիկյան Հանրապետությունը ևս բաց կթողնեն մրցաշարի եզրափակիչ փուլերը։
2015 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթի մասնակից 16 թիմերից 10 մասնակցում են 2017 թվականի մրցաշարին։
Արկղ 1 | Արկղ 2 | Արկղ 3 | Արկղ 4 |
---|---|---|---|
Թունիս |
Վիճակահանությունը տեղի է ունեցել Լիբրևիլում 2016 թվականի հոկտեմբերի 19-ին
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.