Աֆանտու
From Wikipedia, the free encyclopedia
Աֆանտու (հուն․՝ Αφάντου), նաև՝ Աֆանդոս, քաղաք Հունաստանում՝ Էգեյան ծովի հարավարևելյան հատվածում ընկած Դոդեկանես կղզեխմբի մեջ մտնող Հռոդոս կղզու արևելյան մասում, նույնանուն ծովածոցի ափին, Հռոդոս քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ[1]։ Ծովի մակերևույթից բարձրությունը 39 մետր է[2]։ Սահմանակից Կոլիմբիա գյուղի հետ միասին 2010 թվականից վարչականորեն մտնում է Հարավային Էգեյան կղզիներ պերիֆերիայի Հռոդոսի համայնքի կազմի մեջ[3][4]։ Զբաղեցնում է 28,475 քառակուսի կիլոմետր տարածք[2][2]։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 6.072[5][5][5]:
Բնակավայր | ||
---|---|---|
Աֆանտու | ||
![]() | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Rodos Municipality? | |
Մակերես | 46,1 կմ² | |
Բնակչություն | 6072 մարդ (2011) | |
Հեռախոսային կոդ | 2241 | |
Փոստային դասիչ | 85103 | |
| ||
Քաղաքի անվանումը հունարենից թարգմանած նշանակում է անտեսանելի (հին հունարեն՝ ἄφαντος). նկատի է առնվել այն հանգամանքը, որ Աֆանտուն ծովից չի երևում։
Աֆանտուում կա գոլֆի մեծ դաշտ, գործում է այդ խաղի համար անհրաժեշտ ապրանքների խանութ[1]։
Բնակավայր | Բնակչ. (2011)[5] |
---|---|
Աֆանտու | 6072 |
Կոլիմբիա | 257 |
Բնակչություն
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.