Արևմտյան Ֆոլկլենդ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Ֆոլկլենդ (անգլ.՝ West Falkland, իսպ.՝ Isla Gran Malvina), Ֆոլկլենդյան կղզիների կղզիներից, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում։ Կղզեխմբի գլխավոր կղզիներից մեկն է։ Այն իր մակերեսով կղզեխմբի կղզիներից երկրորդն է, Արևելյան Ֆոլկլենդից (East Falkland) հետո։ Տնտեսության հիմքը համարվում է ոչխարաբուծությունը։
Արևմտյան Ֆոլկլենդ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածքային միավոր | Ֆոլկլենդյան կղզիներ |
Մասն է | Ֆոլկլենդյան կղզիներ |
Մակերես | 4531 կմ² |
Ամենաբարձր կետը | Mount Adam? |
Բնակչություն | 127 մարդ (2012) |
Զբաղեցնում է 4532 կմ² մակերես։ Ափի երկարությունը 1258,7 կմ է[1]։ Արևելյան մասի ռելիեֆն ավելի լեռնային է։ Կղզու ամենաբարձր կետը Ադամ լեռն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 700 մ է[2]։ Բարձրությամբ երկրորդ լեռը Ռոբինսոնն է, որն ունի 695 մ բարձրություն։ Կղզու 2 հիմնական գետերն են Ուարան և Չարտեսը։ Կղզում հանդիպում են պինգվինների գաղութներ։ Այստեղ բնադրում են Phalacrocoracidae ընտանիքի ներկայացուցիչ թռչունները։
2006 թվականի վիճակագրական տվյալների համաձայն կղզու բնակչությունը 127 մարդ է[3], իսկ 2001 թվականի տվյալներով՝ 144 մարդ։ Խոշոր բնակավայր է Պորտ Հովարդը, որը գտնվում է կղզու արևելյան հատվածում։ Մեծությամբ երկրորդ բնակավայրը Ֆոքս Բեյն է՝ նույնանուն ծովափին, Արևմտյան Ֆոլկլենդից դեպի հարավ-արևելք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.