Remove ads
Քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Հոլիվուդ (անգլ.՝ West Hollywood), քաղաք Լոս Անջելեսի ագլոմերացիայում։ Քաղաքը հյուսիսում սահմանակից է Լոս Անջելեսի շրջանին՝ Հոլիվուդ Հիլզին, արևելքում՝ Հոլիվուդին, իսկ արևմտյան կողմից՝ Բևեռլի Հիլզին։ Արևմտյան Հոլիվուդը հիմնադրվել է 1984 թվականի նոյեմբեր 29-ին։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Արևմտյան Հոլիվուդ | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Լոս Անջելես շրջան | ||
Հիմնադրված է | նոյեմբերի 28, 1984[1] թ. | ||
Մակերես | 4,888346 կմ² | ||
ԲԾՄ | 86±1 մետր | ||
Բնակչություն | ▲35 757 մարդ (ապրիլի 1, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC-8, UTC-7 և PDT? | ||
Հեռախոսային կոդ | 310, 323 և 424 | ||
Փոստային դասիչ | 90038, 90046, 90048 և 90069[1] | ||
Պաշտոնական կայք | weho.org(անգլ.) | ||
| |||
2010 թվականի ԱՄՆ-ի մարդահամարի տվյալներով՝ նրա բնակչությունը կազմել է 34 399 մարդ։
Արևմտյան Հոլիվուդը Լոս Անջելեսի ռուսալեզու բնակչության համակենտրոնացման կենտրոնն է (թեև ռուսալեզու ներգաղթյալների մեծ մասը բնակվել են նաև Լոս Անջելեսի այլ քաղաքներում և արվարձաններում)։ Սանտա Մոնիկա բուլվարում, որը Արևմտյան Հոլիվուդի հիմնական զարկերակն է, կենտրոնացրել են «ռուսական» խանութներն ու ռեստորանները։
Արևմտյան Հոլիվուդը արևմուտքում սահմանակից է Բևեռլի Հիլզ քաղաքին[3], հյուսիսում՝ Հոլիվուդ Հիլզի[4], արևելքում՝ Հոլիվուդին[5], հարավ-արևելքում՝ Ֆեյրֆաքս շրջանին, իսկ հարավ-արևմուտքում՝ Բևեռլի Գրոուվին[6]։
Չնայած Արևմտյան Հոլիվուդ քաղաքի մասին պատմական գրառումների մեծ մասը սկիզբ են առել 18-րդ դարի վերջին, այդ երկիրն արդեն բնակեցված էր, երբ պորտուգալացի հետազոտող Կաբրիլյոն ժամանել է այդտեղ և պահանջել տարածքը՝ իսպանական պետության համար։ Նրան դիմավերել են կանոե՝ տոնգվա ցեղի 5,000 բնակիչներից ոմանք, խաղաղ ազգի որսորդներ և հավաքորդներ։ Այդ բնիկները ենթարկվել են իսպանական գաղութարարների բռնի ներխուժման և դեռ 1771 թվականին գրեթե ջնջվել են երկրի երեսից։ Որպես լրացուցիչ նվաստացում նրանց բնակավայրը վերանվանվել է «Գաբրիելեն»՝ ի պատիվ այնտեղ գտնվող Սուրբ Գաբրիելի կաթոլիկ առաքելության։
1780 թվականին արդեն հայտնի Սանսեթ ծառուղին դարձել է գլխավոր ճանապարհը դեպի Էլ-Պուեբլո դե Լոս Անջելես, իսկ դեպի արևմուտք՝ Խաղաղ օվկիանոսի բոլոր վայրեր։ Այս երկիրը անցել է տարբեր տերերի միջով և հաջորդ 100 տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ վերանվանվել է։ Այս տարածքի մեծ մասը Լա Բրեա ռանչոյի մասն է կազմել, և, ի վերջո, անցել է Հենքոկի ընտանիքի սեփականությանը։
2000 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվել էր 35,716 մարդ, 23,120 տնային տնտեսություն և 5,202 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմել է 7,335.1/կմ²՝ Արևմտյան Հոլիվուդը դարձնելով ԱՄՆ-ի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը։ Ռասայական պատկանելությունը հետևյալն էր․ 86,43% եվրոամերիկացիներ, 3,78 % ասիացիներ, 6,40 % աֆրոամերիկացիներ, 0.36% բնիկ ամերիկացիներ, 0.11 % խաղաղօվկիանոսյան կղզեբնակներ, 2.87 % այլ ցեղերի և 3.35% երկու կամ ավելի ցեղերի բնակիչներ։ Լատինաամերիկացիները կազմել են ամբողջ բնակչության 8,80 %-ը։
Քաղաքային բնակչության 5,8 տոկոսը կազմել են մինչև 18 տարեկան երեխաները, 16,4 տոկոսը՝ համատեղ բնակվող ամուսնական զույգերը։ Ընտանիքի անդամների միջին քանակը տնային տնտեսության համար կազմել է 1,53 %, իսկ ընտանիքի միջին քանակը՝ 2,50 %։ Քաղաքի տնային տնտեսության միջին եկամուտը կազմել է 38,914 դոլար, իսկ ընտանիքի միջին եկամուտը՝ 41,463 դոլար։
Քաղաքի բնակչության զգալի մասը (որոշ գնահատականներով՝ մոտ 40 տոկոս) կազմել են հոմոսեքսուալ կողմնորոշման ամերիկացիները[7]։ Քաղաքի քաղաքապետ Ջոն Հելմանը, ինչպես նաև քաղաքային խորհրդի անդամների մեծ մասը գեյ էին[8]։
Նախկին Խորհրդային Միության երկրների բնակիչները՝ 2000 թվականի մարդահամարի տվյալներով, կազմել են Արևմտյան Հոլիվուդի բնակչության ավելի քան 8 % (այսինքն՝ ավելի քան 2857 մարդ)[9], իսկ ռուսալեզու բնակչության ընդհանուր թիվը կազմել է բնակչության մոտավորապես 13,6 %[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.