Արևիք

Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia

Արևիք, գրաբար՝ Արեւիք, գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում։ Սյունիքի ամենահարավային գավառն է։

Համապատասխանում է ՀԽՍՀ Մեղրու շրջանին[1]։

Արևիք անունը հնագույն ծագում ունի։ Այս անունը հավանաբար կապված է նույնանուն ցեղի կամ Արև աստծու հետ։

Արևիքը Սյունիքի ամենափոքր գավառներից է։ Տարածքը գրեթե համընկնում է Մեղրի գետի ավազանին, նրա միայն մի փոքր մասը տարածվում է դեպի արևելք՝ Կովսականի կողմերը, այս մասերում իր մեջ ընդգրկելով մի քանի փոքրիկ ձորահովիտներ։

Արևիքը հնում կազմում էր Գողթնի մի մասը, իսկ հետագայում նրանից անջատվելով՝ միացել է Սյունիքին։

Այս գավառը 1226-ին ավերման է ենթարկվել էմիր Հարունի կողմից, որը դեռ 1158-ին գրավել էր Մեղրին։

Արևիքի պատմա-աշխարհագրական վայրերից ամենահայտնիներն են՝ Մեղրին, որը համապատասխանում է այժմյան Մեղրի քաղաքին, Կարճավան ավանը, որը համապատասխանում է այժմյան Կարճևան գյուղին (Մեղրի քաղաքից 7-8 կմ արևմուտք՝ Կարճևան գետի հովտում), Կաքավաբերդը, որը գտնվում է այժմյան Կալեր-Վանքի շրջանում և հանդիսանում էր Սյունիքի թագավորության նշանավոր բերդերից մեկը[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.