Արևելյան Տիգրիս

From Wikipedia, the free encyclopedia

Արևելյան Տիգրիս

Արևելյան Տիգրիս (հնում՝ Ջերմ[2]), գետ Հայկական լեռնաշխարհում։ Միանալով Արևմտյան Տիգրիսին՝ առաջացնում է Տիգրիս գետը։ Երկարությունը 268 կմ է, ավազանը՝ 10850 կմ²։ Սկիզբ է առնում Կորդվաց լեռների արևելյան լանջերից, մոտ 3000 մ բարձրությունից և մինչև գետաբերան հոսում արևմտյան ուղղությամբ։ Վերին հոսանքում կոչվում է Նորդուզ, միջինում՝ Շատախ, ապա՝ Բոհտան։ Ընդունում է բազմաթիվ փոքր վտակներ, որոնք առաջացնում են խոր կիրճեր։ Գլխավոր վտակներից են Մոկսը, Սինբերը։ Լեռնային գետ է, ունի մեծ անկում, վերին հոսանքում՝ 20-30 մ, ստորինում՝ 10-12 մ։ Սնումը խառն է, հիմնականում՝ ձնհալքի և ստորերկրյա ջրերից։ Հորդանում է գարնանը (մարտ-մայիս), ամռանը և ձմռանը սակավաջուր է։ Էներգետիկ պաշարները չեն օգտագործվում։

Արագ փաստեր Արևելյան Տիգրիս, Բնութագիր ...
Արևելյան Տիգրիս
Thumb
Բնութագիր
Երկարություն268 կմ[1]
Ավազանի մակերես10 850 կմ²[1]
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԿորդվաց լեռներ
Գետաբերանի տեղակայումՏիգրիս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՄոկս, Կեցան, Շահբուր և Դոշա
Երկիր Թուրքիա
ԵրկրամասՍիիրթի մարզ
Փակել

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.