Արևածաղիկներ (հոլ.՝ Zonnebloemen), նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարների երկու ցիկլների անվանումը։ Առաջին շարքը ստեղծվել է Փարիզում 1887 թվականին։ Այն նվիրված է հորիզոնական դիրքով դրված ծաղիկներին։ Երկրորդ շարքը ստեղծվել է մեկ տարի հետո՝ ապրիլին։ Այն պատկերում է արևածաղիկների փունջ՝ դրված ծաղկամանի մեջ։ Փարիզյան երկու նկարները գտնվում էին Վան Գոգի ընկերոջ՝ Պոլ Գոգենի մոտ։
Արևածաղիկներ Tournesols | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 92 |
լայնություն | 73 |
ուղղություն | Պոստիմպրեսիոնիզմ[1] |
ժանր | ծաղկային նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան, Վան Գոգի թանգարան, Sompo Museum of Art? և մասնավոր հավաքածու, ԱՄՆ |
հատվածն է | Արևածաղիկներ, Արևածաղիկներ և Still Life: Vase with Five Sunflowers? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Sunflowers (van Gogh) Վիքիպահեստում |
Փարիզյան շարք
Քիչ է հայտնի Վան Գոգի այն տարիների գործունեությունից, երբ նա ապրում էր եղբոր՝ Թեոյի հետ (1886-1888 թվականներ)։ Այն փաստը, որ նա արևածաղիկներ է նկարել, բացահայտվել է միայն 1889 թվականի գարնանը։
Սրանք Վան Գոգի առաջին նկարներն են «ոչինչ՝ բացի արևածաղիկներից» շարքից, որում նա նկարներ է ավելացրել մինչև իր կյանքի վերջը։
Առլի շարք
Հայտնի է շարքի երկու տարբերակ։ Սակայն շարքի դետալների մասին չեն հանդիպում մեկնաբանություններ Վան Գոգի կողմից։ Տարբերակները տարբերվում են չափերով։ Առաջին տարբերակը նկարված է 20 չափով կտավի վրա, իսկ երկրորդ տարբերակը՝ 15[2]:
- Առաջին տարբերակ. փիրուզագույն ֆոն, 73.5 × 60 սմ
- Երկրորդ տարբերակ. կապույտ ֆոն 98 × 69 սմ
- Երրորդ տարբերակ. կանաչ-կապույտ ֆոն, 91 × 72 սմ, Մյունխեն
- Չորրորդ տարբերակ, դեղին ֆոն 92.1 × 73 սմ, Լոնդոնի պատկերասրահ
- Առաջին տարբերակ 92 × 72.5 սմ, ԱՄՆ, Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան
- Երկրորդ տարբերակ, 95 × 73 սմ, Նիդերլանդներ, Ամստերդամ, Վան Գոգի թանգարան
- Երրորդ տարբերակ, 100 × 76 սմ, Ճապոնիա, Տոկիո, Սոմպոյի թանգարան, 42-րդ հարկ
Ստեղծման պատմություն
Վան Գոգը սկսեց նկարել արևածաղիկների շարքը 1888 թվականի ամռան վերջին։ Հայտնի է, որ նկարվող ծաղկեփնջերից մեկը զարդարում էր իր ընկեր Պոլ Գոգենի ննջասենյակը։ Նկարները ցույց են տալիս արևածաղիկները կյանքի բոլոր փուլերում՝ ծաղկումից մինչև թոշնում։ Կտավները նորարարական են համարվում իրենց դեղին սպեկտրի համար, մասամբ՝ նաև այն պատճառով, որ նկարում օգտագործվել են նոր հայտնագործված գունային պիգմենտներ։
Հետագա պատմություն
1987 թվականի մարտի 31-ին նույնիսկ նրանք, ովքեր հետաքրքրված չէին արվեստով, տեղյակ դարձան Վան Գոգի այս շարքի մասին, երբ ճապոնական ապահովագրական Yasuo Goto ընկերությունը շարքը համարժեք համարեց 39,921,750$-ի[3]։ Լոնդոնում տեղի ունեցած աճուրդի ժամանակ նկարը վաճառվեց նախորդ ռեկորդից 4 անգամ թանկ (նախորդ ռեկորդըը 12 միլիոն դոլար էր, որ վճարվել էր Անրեա Մանտեգնայի «Մագիի հիացմունքը» նկարի համար)։
Հայտնի չէ, թե Յասաու Գոտոն ինքն իր թե իր կազմակերպության համար էր գնել, սակայն նկարն այժմ գտնվում է Տոկիոյի ժամանակակից արվեստի թանգարանում՝ Սեիջի Տոգո Յասուդայի հուշահամալիրում։
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.