Արտաշես Մելիք-Ադամյան

հայ խորհրդային թերապևտ From Wikipedia, the free encyclopedia

Արտաշես Մելիք-Ադամյան

Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյան (օգոստոսի 28, 1885(1885-08-28)[1], Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 10, 1949(1949-03-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1937Երևանի բժշկական ինստիտուտի տնօրեն (1937)[2]։

Արագ փաստեր Արտաշես Մելիք-Ադամյան, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

1906 թվականին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, ապա՝ Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911) և աշխատել տեղի ֆակուլտետային թերապիայի, 1916-1925 թվականներին՝ հոսպիտալային թերապիայի կլինիկաներում, 1925 թվականից՝ Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ։ 1936-1937 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի տնօրենի տեղակալ, ապա՝ տնօրեն, 1938 թվականից՝ հանրապետական զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կլիմայաբուժության, խաղողաբուժության, Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյան սրտամկանի ինֆարկտի ախտորոշման, ռևմատիզմի և ներքին հիվանդությունների ուսումնասիրության հարցերին։ Եղել է հանրապետական բժշկական ընկերության, առժողկոմատի բժշկական գիտական խորհրդի, թերապևտների ընկերության և հանրապետական ռևմատիկ կոմիտեի նախագահ։

Պարգևներ

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Հիշատակ

Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյանի անունով են կոչվում Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալային թերապիայի կլինիկան և Երևանի փողոցներից մեկը։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.