ճարտարապետության պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Արշավիր Խորենի Թորամանյան (հունիսի 20, 1927[1], Բուխարեստ, Ռումինիա - 2009, Երևան, Հայաստան), ճարտարապետության պատմաբան։ Ճարտարապետության դոկտոր (1974), պրոֆեսոր (1977): Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1973)[2]։
Արշավիր Թորամանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1927[1] |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Մահացել է | 2009 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1954) |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ճարտարապետության դոկտոր (1974) |
Մասնագիտություն | ճարտարապետության պատմաբան |
Աշխատավայր | ՀԱՊՀ և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Արշավիր Թորամանյանը ծնվել է 1927 թվականի հունիսի 20-ին, Բուխարեստ քաղաքում։ 1948 թվականին հայրենադարձել է։ 1954 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1965-1978 թվականներին դասավանդել է Քիշնևի պոլիտեխնիկական ինստիտուտում (1975-1978 թվականներին՝ ճարտարապետության ամբիոնի վարիչ), 1978 թվականից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (1988-1991 թվականներին՝ Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի արդյունաբերական և քաղաքացիական ճարտարապետության, 1991-1994 թվականներին՝ ճարտարապետության տեսության և պատմության ամբիոնների վարիչ)[3]։
Աշխատությունները հիմնականում վերաբերում են Հայաստանի, Մոլդովայի, նաև Բալկանյան երկրների ճարտարապետության պատմությանն ու մշակութային առնչություններին, Հայաստանի, Մոլդովայի, Ռումինիայի տարածքներում հայկական ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությանը[4], Հայաստանի ճարտարապետության և քրիստոնյա Արևելքի ու Հարավ-արևելյան Եվրոպայի շինարվեստի հետ նրա կապերին[5]։
Մահացել է 2009 թվականին, Երևանում։ Թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանատանը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.