Արշալոյս Արարատեան

From Wikipedia, the free encyclopedia

«Արշալոյս Արարատեան», քաղաքական, հասարակական, բանասիրական և առևտրային թերթ։ Լույս է տեսել 1840-87 թթ. (ընդհատվել է 1882 թ.-ի հունիսից 1883 թ.-ի հունիսը) Զմյուռնիայում։ Խմբագիրներ՝ Սարգիս Պալապանյան, Ղուկաս Պալտազարյան, Հայրապետ Սավալանյան, Նշան Միրզա, Հարություն Սվաճյան։

Արագ փաստեր Արշալոյս Արարատեան, Տեսակ ...
Արշալոյս Արարատեան
Տեսակթերթ
Լեզուաշխարհաբար
Հիմնադրվել է1840[1]
ԳրասենյակԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Լուծարվել է1887[1]
Փակել

Ունեցել է ներքին տեսությունների, արտաքին, առևտրային, ազգային և լուրերի բաժիններ, տպագրել է բանասիրական նյութեր, ուսումնական և բարոյախոսական հոդվածներ, վեպեր, գրական այլ ստեղծագործություններ, գրախոսականներ։ Արժեքավոր են ազգային բաժնի նյութերը, հայկական գաղթավայրերի վերաբերյալ հոդվածներն ու բազմազան լուրերը, սկզբնաղբյուրի նշանակություն ձեռք բերած որոշ հրապարակումներ (Խաչատուր Աբովյանի «Աշխարհիկ բարբառ երեւանցի հայոց», 1850, № 360, Գաբրիել Պատկանյանի ուշ շրջանի բանաստեղծություններն ու պոեմները և այլն)։ Լեզուն աշխարհաբար էր[2][3]։

Թերթը լայնորեն տարածվել է Կովկասում և հայկական գաղթավայրերում։ Ընդհատվել է 1886 թվականին, երբ թուրքական կառավարությունը բանտարկել է Հ. Սվաճյանին։ Ծանր հիվանդ վիճակում բանտից ազատված խմբագիրը վերսկսել է թերթի լույսընծայումը, սակայն շուտով, նրա մահից հետո, դադարել է լույս տեսնելուց[4]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.