կենսաքիմիկոս From Wikipedia, the free encyclopedia
Արմեն Արշալույսի Սիմոնյան (1932, Հացառատ, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաքիմիկոս, ՌԴ բնական և էկոլոգիական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, Գավառի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ[1], Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի։
Արմեն Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | 1932 |
Ծննդավայր | Հացառատ, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1958) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ և Գավառի պետական համալսարան |
Արմեն Սիմոնյանը ծնվել է 1932 թվականին, Հացառատ գյուղում։ 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1960 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, 1975 թվականին նշանակվել է սաղմնաքիմիայի լաբորատորիայի վարիչ։ 1974 թվականին ստացել է կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1991 թվականից աշխատում է Գավառի պետական համալսարանում, 1996 թվականին նշանակվել է բնագիտության ամբիոնի վարիչ։
Արմեն Սիմոնյանի աշխատանքները նվիրված են կենդանիների օնտոգենեզում նյարդային հյուսվածքում կենսաէներգետիկական մեխանիզմների բացահայտմանը, այդ պրոցեսների օնտոգենետիկ ու ֆիլոգենետիկ էվոլյուցիոն փոխհարաբերությունների ուսումնասիրությանը։
Նրա անունը ընդգրկվել է ԱՄՆ-ում հրատարակվող «Ով ով է աշխարհում» համաշխարհային կենսագրական հանրագիտարանի, ինչպես նաև Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) հրատարկվող Միջազգային կենսագրական հանրագիտարանի մեջ։
Արմեն Սիմոնյանը մոտ 400 գիտական աշխատանքների, մենագրությունների և կենսաբանական բառարանների հեղինակ և համահեղինակ է[2], այդ թվում՝ Ռուս-հայերեն կենսաքիմիական բառարան (համահեղինակ, 1997) և Ռուս-անգլերեն-հայերեն կենսաբանական բացատրական բառարան (համահեղինակ, 1998)[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.