ամսագիր From Wikipedia, the free encyclopedia
«Արմենի» (ֆրանս.` L’Arménie, «Հայաստան»), քաղաքական և գրական ամսաթերթ։ Լույս է տեսել 1889 թվականի նոյեմբերից Լոնդոնում (ֆրանս., զուգահեռ՝ նաև անգլ.), 1898 թվականից՝ Փարիզում (միայն ֆրանս.)։ Վերջին համարը լույս Է տեսել 1906 թվականի հունվարի 1-ին։ Հրատարակիչն էր Մինաս Չերազը։ Թերթի նպատակն էր Եվրոպայում հայկական հարցի օգտին քարոզչությամբ հասնել Բեոլինի դաշնագրի 61-րդ հոդվածի գործադրությանը։ Նույն նպատակն է հետապնդել նաև Լոնդոնում 1888 թվականից հրատարակվող «Հայաստան» թերթը, 1890-91 թվականներին փորձեր են արվել (համոզել Կ. Հակոբյանին և Մ. Չերազին) միասնական «Արմենի» հրատարակել, սակայն համաձայնությունը չի կայացել։
Մ. Չերազին օգնել են եվրոպացի հայասերներ Գուստավ Ադոլֆ Շրումբֆը, Էդմոն Ֆազին և ուրիշներ։ Թերթում հրապարակված նյութերից հիշատակության արժանի են Չերազի հիշողությունները 1878 թվականին Եվրոպա մեկնած Մ. Խրիմյանի գլխավորած պատվիրակության գործունեության մասին։
Հրապարակելով հայկական հարցին վերաբերող հետաքրքական լուրեր, եվրոպական հասարակայնությանը ներկայացնելով հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը՝ Մ. Չերազը ձգտել է գտնել հայկական հարցի լուծման խաղաղ, դիվանագիտական ուղիներ։ Նրա այս ուղեգիծը հակադրվում էր մի կողմից հայ ազգային կուսակցությունների դիրքորոշմանը (նպատակին հասնել զինված պայքարով), մյուս կողմից՝ Կ. Պոլսի պատրիարք Մ. Օրմանյանի քաղաքական գծին՝ հաշտ ու խաղաղ հարաբերություններ պահպանել Բարձր դռան հետ՝ խուսափելու համար նոր ջարդերից։ 1900 թվականից հրատարակվող «Պրո Արմենիան» ավելի լայնորեն ձեռնարկեց այն գործը, ինչ անում էր Մ. Չերազը, և հակամարտության տեղիք տվեց Չերազի և թերթի հովանավորների՝ դաշնակցական գործիչների միջև։ Այդ պատճառով Մ. Չերազը դադարեցրեց «Արմենիի» հրատարակումը։ Թերթի վերջին (207-րդ) համարում զետեղված է Բեռլինի կոնգրեսի հայ պատվիրակների խմբանկարը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.