Արման Մանուկյան

հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia

Արման Մանուկյան

Արման Թաթևոս Մանուկյան (մայիսի 15, 1904(1904-05-15), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 10, 1931(1931-05-10), Հոնոլուլու, Territory of Hawaii), ամերիկացի հայազգի նկարիչ, որը հայտնի է Հավայան կղզիների իր բնանկարներով։

Արագ փաստեր Արման ՄանուկյանԱրման Թաթևոս Մանուկյան, Ծնվել է ...
Արման Մանուկյան
Արման Թաթևոս Մանուկյան
Thumb
Արման Մանուկյանը 1927 թվականին
Ծնվել էմայիսի 15, 1904
ԾննդավայրԿոստանդնուպոլիս  Թուրքիա
Վախճանվել էմայիսի 10, 1931
Մահվան վայրՀոնոլուլու  ԱՄՆ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Օսմանյան կայսրություն
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
 Arman Manookian Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Ծնվել է Կոստանդնուպոլսում 1904 թվականին։ Ընտանիքում երեք զավակներից ավագն էր[1]։ Նախնական կրթությունը ստացել է Մխիթարյանների միաբանությունում։ Ընտանիքը վերապրել է Մեծ Եղեռնը։ 1920 թվականին տեղափոխվում են ԱՄՆ, որտեղ 16 տարեկան Արմանը նկարչության դասընթացների է մասնակցել Ռոդ այլանդի նկարչական դպրոցում (անգլ.՝ Rhode Island School of Design)։ ԱՄՆ-ում գրաֆիկական դիզայնով՝ գրքերի ձևավորմամբ է զբաղվել։ Նրա հետաքրքրության հիմնական առարկան ծովն էր ու ծովի մարդիկ։

Ծառայության տարիներ

1923 թվականին մտնում է ծառայության ԱՄՆ Ծովային հետևակի կորպուս։ Ծառայության ժամանակ պատմաբան մայոր Էդվին Նորթ ՄակՔլելանի (անգլ.՝ Edwin North McClellan) մոտ համհարզ էր, այդ ընթացքում նա գծանկարներ է անում Լեդերնեք (անգլ.՝ Leatherneck) ամսագրի համար։ Ծառայության ընթացքում ՄակՔլելանի ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսի պատմության համար կատարել է 75 գծանկար, որոնք երբևէ չեն հրատարակվել ու այժմ գտնվում են Հոնոլուլուի թանգարանում։

Thumb
Հավայացի տղա ու աղջիկ

Ստեղծագործ տարիներ

1927 թվականին զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Մանուկյանը որոշում է մնալ և ստեղծագործել Հավայան կղզիներում։ Ծովի թեման նա այս անգամ զարգացնում է որմնանկարի ժանրում։ Հոնոլուլուում նա աշխատում է «Հոնոլուլու սթար տեղեկագիր» (անգլ.՝ Honolulu Star-Bulletin) և «Խաղաղ օվկիանոսի դրախտ» (անգլ.՝ Paradise of the Pacific) ամսագրերում[2]։

Ցուցադրություններ

1929 թվականին Արման Մանուկյանը հանդես է եկել առաջին անհատական ցուցահանդեսով։ Այժմ նրա յուղանկարները բարձր են գնահատվում, դրանք 31-ն են[3]։ Հոնոլուլուի Գեղարվեստի ակադեմիան Արման Մանուկյանի մահվանից քիչ անց հուշ ցուցահանդես կազմակերպեց և 2010 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2011 թվականի ապրիլի 24-ը հետահայաց ցուցահանդես «Գույնի իմաստը/գծի արտահայտչությունը՝ Արման Մանուկյանի մոդերնիզմը» (անգլ.՝ Meaning in Color/Expression in Line: Arman Manookian’s Modernism) խորագրով։ Արման Մանուկյանի գործերը գտնվում են Բիշոպ և Հոնոլուլուի արվեստի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Հավայան կղզիներում Արման Մանուկյանը հայտնի է որպես «հավայան Վան Գոգ»[4]։

Մահ

Հոնոլուլուում խոր ընկճախտ է ապրել և 1931 թվականին միայնակության մեջ ինքնասպան է եղել[5]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.