հայ կինոռեժիսոր, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Արման Քրիստափորի Մանարյան (դեկտեմբերի 15, 1929, Թեհրան, Իրան[1] - փետրվարի 16, 2016, Երևան[2]), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), դերասան Երվանդ Մանարյանի կրտսեր եղբայրը։
Արման Մանարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1929 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | փետրվարի 16, 2016 (86 տարեկան) |
Մահվան վայր | Երևան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID 0541293 |
Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին Թեհրանում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ Հաջորդ տարվանից սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Ապա ուսումը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Այնուհետև սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (ՎԳԻԿ), որի ռեժիսորական բաժինն ավարտելուց հետո նվիրվել է կինոֆիլմերի նկարահանման գործին։ 1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը։ Դրանից հետո «Կարինե» (1967), «Հեղնար աղբյուր» (1971), «Վերադարձ» (1972), «Մորգանի խնամին», «Բյուրականի աստղադիտարանը» և այլ կինոնկարներ։ Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ[3]։
Արման Մանարյանը նաև «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է։ Մուլտֆիլմի սցենարը թեև գոյություն է ունեցել դեռևս 1995 թվականից, սակայն նկարահանումները սկսվել են միայն 2001 թվականից և ավարտին հասցվել 2009 թվականին։ Տարեկան հնարավոր է եղել ավարտել ընդամենը 10 րոպեանոց հատված։ «Սասնա ծռեր» մուլտֆիլմի բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակը Արման Մանարյանն է, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը։ Կոմպոզիտորը Արման Մանարյանի որդին է՝ Հայկ Մանարյանը, և դաշնակահար ու կոմպոզիտոր Խաչիկ Սահակյանը։ Արտադրությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի։ «Սասնա ծռերի» հերոսների ձայները հնչյունավորել են դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Ժենյա Ավետիսյանը, Երվանդ Մանարյանը և ուրիշներ։ Մուլտֆիլմում նաև Խորեն Աբրահամյանի ձայնն է հնչում[4]։
Մանարյանը 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի[2]։
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1961 | Տժվժիկ |
1965 | Բյուրականի աստղադիտարանը |
1967 | Կարինե |
1970 | Մորգանի խնամին |
1970 | Հեղնար աղբյուր |
1972 | Վերադարձ |
1975 | Սպիտակ ափեր |
1977 | Արկածներ անտառում |
1978 | Եվս հինգ օր |
1982 | Պատմություն հայելու մասին |
1984 | Հող և ոսկի |
1985 | Կապիտան Առաքել |
1988 | Արցախ |
1989 | Վերականգնում |
1992 | Ընկեր Փանջունի |
1995 | Տգետը |
2010 | Սասնա Ծռեր |
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1970 | Մորգանի խնամին |
1967 | Կարինե |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.