Արման Բոշյան

հայ քաղաքական գործիչ, From Wikipedia, the free encyclopedia

Արման Բոշյան

Արման Բոշյան (օգոստոսի 9, 1986(1986-08-09), Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, 7-րդ գումարման պատգամավոր[1][2]։ «Իմ քայլը» խմբակցության անդամ։

Արագ փաստեր 2019 հունվարի 10-ից, Սոցիալական ապահովության ծառայության պետ ...
Արման Բոշյան
Thumb
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 10-ից
Սոցիալական ապահովության ծառայության պետ
2018 հունիսի 15 - 2019 հունվարի 10
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ ՀԱՊՀ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 9, 1986(1986-08-09) (38 տարեկան)
Ծննդավայր Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Փակել

Կենսագրություն

Ծնվել է 1986 թվականի օգոստոսի 9-ին Տագանրոգ քաղաքում, ՌԴ։

Կրթություն

2003 թվականին ավարտել է Ուկրաինայի Հանրապետության Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանի Չկալովի միջնակարգ դպրոցը։

2007-2009 թվականներին սովորել է Աբովյան քաղաքի Պետական էներգետիկական քոլեջում հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ։

2009-2014 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Կապի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ։ Ստացել է բակալավրի աստիճան։

Աշխատանքային գործունեություն

2007-2008 թվականներին աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ում որպես փոստուղեկցորդ։

2008-2010 թվականներին եղել է «Հայփոստ» ՓԲԸ-ի ք. Բյուրեղավանի փոստային բաժանմունքի պետ։

2012-2016 թվականներին աշխատել է «Գասպրինտ» ՍՊԸ-ում, որպես գլխավոր հաշվապահ։

2014-2015 թվականներին աշխատել է «Քաղաքացիական պայմանագիր», վերադարձի հիմնադրամում հաշվապահ։

2017-2018 թվականներին աշխատել է Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնում՝ գրասենյակի կառավարիչ։

2018 թվականի հունիսի 15-ից 2019 թվականի հունվարի 9-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է Սոցիալական ապահովության ծառայության պետ։

Լեզուների իմացություն

Ռուսերեն, անգլերեն

Կուսակցական գործունեություն

2013 թվականին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման համահիմնադիր։

2015 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հենքի վրա ձևավորված համանուն կուսակցության հիմնադիր անդամ։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[3][4][5][6][7][8]։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Այլ տեղեկատվություն

2016 թվականի մայիսին անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատին և մեկնել Արցախ։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.