Արծվիկ Անդրյան
From Wikipedia, the free encyclopedia
Արծվիկ Անդրյան (6 նոյեմբերի, 1964, Նորագյուղ, Ասկերանի շրջան - 24 սեպտեմբերի, 1992, Նորագյուղ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Արծվիկ Արտյուշայի Անդրյան | |
---|---|
6 նոյեմբերի, 1964 - 24 սեպտեմբերի, 1992 | |
Ծննդավայր | Նորագյուղ, Ասկերանի շրջան |
Մահվան վայր | Նորագյուղ, Ասկերանի շրջան |
Կենսագրություն
Արծվիկ Անդրյանը ծնվել է 1964 թ. նոյեմբերի 6-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև հեռակա կարգով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ու ստացել ինժեների մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում, Լենինգրադում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ասկերանի գույքագրման բյուրոյում։ Կամավորագրվել է ինքնապաշտպանական ջոկատում։ Զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 24-ին Նորագյուղում։ Հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Նորագյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.