Արծվաբեր վանք

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Արծվաբեր վանք կամ Սուրբ Աստվածածնի վանք, հայ առաքելական վանք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ (Քաջբերունիք) գավառում, Վանա լճի հյուսիսային ափամերձ շրջանում, Արճեշ քաղաքից 25-26 կմ արևմուտք, Սալմանաղա թաղամասում[1]։ Վանքն անվանումն, ամենայն հավանականությամբ, ստացել է Վանի թագավորության տեղանվան վերափոխումից[2]։ Այն տեղակայված է Ծաղկանց լեռների հարավային ճյուղի ստորոտում։ Վանքի շրջակայքի գյուղը հայտնի է Արծվաբեր անունով։ Վանա լճի հարավային ափին, Լճաշենի շրջանում, կա նաև մեկ այլ Սուրբ Աստվածածնի վանք՝ Արծվաբեր անունով։

Արագ փաստեր Արծվաբեր վանք, Հիմնական տվյալներ ...
Remove ads
Remove ads

Պատմություն

Վանքը կառուցվել է 7-րդ դարի առաջին կեսին կամ 8-րդ դարում՝ իշխան Մժեժ Գնունու կամ Արճեշի հոգևոր առաջնորդ Եղիա Արճեշցու կողմից։ Այն եղել է Քաջբերունիքի 3 ամենանշանավոր վանքերից մեկը[3]:

1393 թվականին եկեղեցու վանական դպրոցն ունեցել է 60 աշակերտ, իսկ 1409-1414 թվականներին այն վերանորոգվել է վանահայր Կարապետի օրոք: Վանքի ձեռագրատան գործունեությունը շարունակվել է մինչև 16-րդ դարի վերջը, որից հետո այն անկում ապրեց։ Վանքի գմբեթը մասամբ փլվել է 19-րդ դարի առաջին կեսին, սակայն վերստին կառուցվել է: Վանքը 1896 և 1915 թվականներին հարձակման է ենթարկվել տեղի քրդերի և թուրքերի կողմից:

Արծվաբեր վանքը թուրքերի կողմից զավթվել է Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո: Հայերի հեռանալուց հետո վանքի պարիսպները, խաչքարերը և կից կառույցներն ամբողջովին ավերվել են։ Վանքը ներկայումս լիովին անհետանալու վտանգի առջև է: 2017 թվականին հայտնի դարձավ, որ գանձագողերը տասնյակ խորը փոսեր են փորել վանքում, իսկ տեղի բնակիչներն իրենց աղբը լցնում են այնտեղ[4]։

Remove ads

Ճարտարապետություն

Արծվաբերի վանքի կենտրոնում Սուրբ Աստվածածնի եկեղեցին է։ Արևմտյան ճակատի երկու սենյակներն ունեին արտաքին մուտքեր։ Այն կառուցվել է Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օրինակով (7-րդ դարի սկիզբ)։ Եկեղեցին ուներ 15.2 × 18.5 մ չափեր, տեղակայված էր աստիճանաձև հիմքի վրա, իսկ գմբեթը ութանկյուն թմբուկով էր, որի անկյունները զարդարված էին ուղղահայաց խորշերով։

Եկեղեցու գլխավոր խորանի երկու կողմերում կային երկու փոքր խորաններ՝ նվիրված Սուրբ Ստեփանոսին և Սուրբ Սարգսին։ Եկեղեցում պահվում էին նաև նշանավոր վանականների՝ Սուրբ Սարգսի, Զաքեոս կամ Խաչատուր վանահոր դամբարանները։ Վանքն ուներ ամուր պարսպապատ, չորս աշտարակներով, բնակելի շինություններ, պահեստներ։ Վանքի մոտակայքում կանգուն էին երկու խաչքարեր՝ 1402 և 1404 թվականների, որոնցից վերջինը կանգնեցրել էր վանահայր Կարապետը՝ ի հիշատակ Զաքեոս վանահոր։ 1449 թվականին տեղադրվել է ևս մեկ խաչքար։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads