Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արդեններ (ֆր.՝ Ardennes), գավառ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, սահմանակից է Բելգիային։ Անունն ստացել է Արդեններ տարածքից։
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի գավառ | ||||
Մտնում է | Շամպան-Արդեն | ||||
Վարչկենտրոն | Շառլվիլլ-Մեզյեր | ||||
Ամենաբարձր կետ | Bois des Haies? | ||||
Հիմնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▼268 859 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Խտություն | 54 | ||||
Տարածք | 5 229 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Մյոզ, Մարն, Էնա, Էնո, Նամյուր, Լյուքսեմբուրգ և Ժեմմապ | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-08 | ||||
Անվանված է | Արդեններ | ||||
cd08.fr | |||||
Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թ. մարտի 4-ին կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։ Այն ներառում է նախկին Շամպան և Արգոն գավառների մի մասը և 18-րդ դարում Իսպանական Նիդերլանդներից ետ վերցրած որոշ տարածքներ։
1793 թ. մայիսի 12-ին դեպարտամենտն ընդարձակվեց, միացնելով Լյեժի եպիսկոպոսությունը։ Վաթեռլոոյի ճակատամարտից հետո 1815 թ. հունիսի 18-ին անջատվեցին տարածքներ, փոխանցվելով Նիդերլանդներին` Բուլոնի դքսությունը, Կուվենը, Մարիեմբուրգը, Ֆանյոլը և Ֆիլիպվիլը։ Դրան ավելացրած, 1815 թ. հունիսից մինչև 1818 թ. նոյեմբերը դեպարտամենտն օկուպացրել էին պրուսական զորքերը։
1870 թ. սեպտեմբերի 2-ին Պրուսական զորքերի դեմ տեղի ունեցած ճակատամարտում Սեդանը եղել է Նապոլեոն III-ի հանձնվելու տեղը։ Պրուսիայի թագավոր Վիլհելմ I-ը և Բիսմարկը ճակատամարտին հետևում էին Սեդանը շրջապատող բլուրներից։ Այս պարտությունով նշանավորվեց Ֆրանսիական երկրորդ կայսրության վերջը և 1870 թ. սեպտեմբերի 4-ին Ֆրանսիական երրորդ հանրապետության ծնունդը։
Երկու համաշխարհային պատերազմների ժամանակ Արդենների ռազմավարական կարևոր դիրքը նպաստում էր, որ դառնա բանակների ընդհարման վայր։ Ֆրանսիացիները հավատացած էին, որ իր տեղանքով և խիտ անտառներով տարածաշրջանը լիովին պաշտպանված է և դրան կարևորություն չէին տալիս։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում դեպարտամենտի տարածքում տեղի ունեցած Արդենների ճակատամարտի ժամանակ Շարլեվիլ-Մեզյերը դարձավ Գերմանիայի արքայազնի շտաբը։ Վուզիերում և այլ վայրերում Չեխոսլովակյան լեգեոնները կռվում էին հետագայում Չեխոսլովակիայի նախագահ դարձած Յան Մասարիկի հրամանատարությամբ, և այդ նույն քաղաքի մոտակայքում է, որ վթարի ենթարկվեց Ռոլան Գարոսի օդանավը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանական բանակի գլխավոր ջանքերն ուղղված էին այս տարածքում, հատկապես՝ Մաաս գետի աջ ափին հաստատվելու վրա։ Գեներալ ֆոն Մանշտայնի մշակած և Հիտլերի հավանությանն արժանացած ծրագրով գերմանացիները ֆրանսիական զորքերի համար այդտեղ ստեղծեցին ռազմավարական թակարդ։ Այս դեպարտամենտում է վերջանում Մաժինոյի գիծը, այստեղ է տեղակայվել վերջին ամրոցը՝ Կարինյանից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Ֆրանսիացի գեներալը չցանակացավ պաշտպանական գիծը շարունակել չեզոք և բարեկամ Բելգիայի սահմանի երկայնքով։ Բացի այդ, նրանք հույս ունեին, որ բացառիկ տեղանքն ու անտառները կկասեցնեն գերմանական բանակին։
1940 թ. զինադադարից հետո Արդեններ դեպարտամենտըը հայտարարվեց «արգելված գոտի»։
Երկար ժամանակ տարածաշրջանն իր ժայռերով, գետերով, լճերով և խիտ մութ անտառներով եղել է եղել է լեգենդների երկիր, ինչպես, օրինակ, «Էմոնի չորս որդիները»՝ իրենց Բայար անունով ձիու վրա նստած ասպետների մասին լեգենդը, որոնց հմայել էր Մոժին։ Նրանից է իր անունն ստացել Շարլեմանի օրոք հիմնադրված Նուայե-Պոն-Մոժի գյուղը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.