Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գյումուշի Հիդրոէլեկտրակայան, կամ Արգելի Հիդրոէլեկտրակայան Սևան-Հրազդան կասկադի երրորդ, ամենահզոր ջրաէլեկտրակայանը։ Շահագործման է հանձնվել 1953 թվականին։
Արգելի ջրաէլեկտրակայան | |
---|---|
Տեսակ | հիդրոէլեկտրակայան |
Երկիր | Հայաստան |
Մասն է | Սևան-Հրազդան կասկադ |
Ամբարտակ և ջրհեռ | |
Impounds | Հրազդան և Սևանա լիճ |
Էլեկտրակայան | |
Տեղադրված հզորություն | 224 մեգավատտ |
Կարողությունը 224 հազար կիլովատ Է, հաշվարկային ճնշումը՝ 285 մետր, ջրի հաշվարկային ծախսը ջրանցքում՝ 70 մ3/վայրկյան։ Գյումուշի հիդրոէլեկտրակայան դերիվացիոն կայան Է։ Դերիվացիան սկսվում է նախկին Աղբյուրակ գյուղի մոտ կառուցված պատվարից, որը ջրի տակ է թողել գյուղի տարածքի մի մասը և ստեղծել գետի հոսքը կանոնավորող հինգ միլիոն մետր3 տարողության ջրամբար։ Դերիվացիան ունի 18,4 կիլոմետր երկարություն և կազմված է չորս թունելից (ընդհանուր երկարությունը՝ 11,6 կիլոմետր) ու նրանց բաժանող երեք ջրանցքից (ընդհանուր երկարությունը՝ 6,8 կիլոմետր)։ Վերջանում է ճնշման և օրական կարգավորման (ծավալը՝ 300 հազար մետր3) ավազաններով, որոնք հնարավորություն են տալիս տուրբինների ջրի ծախսը պիկ ժամերին հասցնել 90 մետր3/վայրկյան։ ճնշման ավազանից ջուրը մետաղյա չորս խողովակաշարով մտնում է կայանում տեղադրված տուրբինների մեջ (յուրաքանչյուրը 56 Մեգավատտ հզորությամբ), որոնց վրա տեղակայված են նույն հզորությամբ և 11 կիլովոլտ լարումով գեներատորներ։ Կայանի շենքի մոտ տեղադրված են 13 միաֆազ ուժային տրանսֆորմատորներ, որոնք գեներատորային լարումը բարձրացնում են մինչև 121 կիլովոլտ և բաց ենթակայանից դուրսեկող հաղորդման գծերով միանում էներգացանցին։ Կայանը լրիվ ավտոմատացված է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 134)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.