Արարատ Կարապետի Հովսեփյան (հունվարի 28 , 1928 (1928-01-28 ) , Ցողամարգ , Հայաստան - մարտի 20 , 2017 (2017-03-20 ) , Երևան , Հայաստան ), հայ քանդակագործ ։
Արագ փաստեր Արարատ Հովսեփյան, Ծնվել է ...
Փակել
Ստեղծագործել է դեկորատիվ-մոնումենտալ ոճով։
Հուշարձաններ
«Ալեքսանդր Մյասնիկյանի» կիսանդրին, Վանաձոր, բրոնզ , 1966
Բագրատ Ղարիբջանյանի կիսանդրին, գյուղ Ղարիբջանյան , բրոնզ, 1968
«Հովհաննես Թումանյան», դիմաքանդակ-հուշարձան իր անվան դպրոցի դիմաց, 3 նատուրա, բազալտ , Գյումրի , 1969
«Արտյոմ Պետրոսյան», դիմաքանդակ- հուշարձան իր անվան դպրոցի դիմաց, 3 նատուրա, ճարտարապետ ` Ռաֆիկ Եղոյան , Գյումրի, գրանիտ , 1970,
Հարթաքանդակներ «Սասունցի Դավթի» թեմաներով, 2 պար, 17 քմ, տուֆ, քար, 1971
1941-1945 թվականների զոհերին նվիրված հուշարձան, Շենավան գյուղ, կնոջ հաղթական ֆիգուրա, կոփածո, պղինձ, բարձրությունը 5 մ, հարթաքանդակներ, համահեղինակ Գրիգոր Գևորգյան , կոփածո պղինձ, 1976
Ալեքսեյ Պոպով, Հովհաննես Ադամյան, դիմաքանդակներ, 2 նատուրա, բրոնզ, Ռադիոտուն, Երևան, 1979
«Երաժշտություն», բարձրաքանդակ, կոփածո պղինձ , 1980, 10 x 5 մ, Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց , Երևան (համահեղինակ՝ Գրիգոր Գևորգյան)
«Մեսրոպ Մաշտոց» հարթաքանդակ (2,5 x 2 մ) և 8 հայ գրողների դիմաքանդակներ, մետաղանստեցում, Նորք գրախանութ, Երևան, 1981
«Կենդանակերպի նշաններ» շատրվան-քանդակ , բրոնզ, 1982-1985, Երևան, Շառլ Ազնավուրի հրապարակ
«Գորանի», Մոսկվա կինոթատրոն , թրծած շամոտ, 6x5 մ, համահեղինակ Վլադիմիր Աթանյան, 1983
«Զեյթունցիներ», հարթաքանդակներ, համահեղինակ Վլադիմիր Աթանյան , ճարտարապետ Էդուարդ Սաֆարյան , 1984, տուֆ
Ձերժինսկու դիմաքանդակը իր անվան դպրոցի առջև, բրոնզ (հանված քանդակ) ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան
Արմենակ Արմենակյանի կիսանդրի, Արմենակ Արմենակյանի անվան դպրոցի առջև, 2001, 2 բնական մեծություն, բրոնզ
Արարատ Հովսեփյանն արվեստանոցում
Ցուցադրված աշխատանքներ
«Որբ. 1915», մարմար /130x33ղx45/, դիպլոմային աշխատանք, 1958
«Աղջկա դիմաքանդակ», մարմար, Թբիլիսի, Անդրկովկասյան երեք հանրապետությունների ցուցահանդես, 1959
«Ցուրտ», նստած աղջկա ֆիգուրը նվիրված Հայաստանի 40 ամյակին, 1960
«Կարոյի դիմաքանդակ», ծակոտկեն բազալտ, Մոսկվա, շրջիկ ցուցահանդես, 1967
«Լյուդայի դիմաքանդակ», ծակոտկեն բազալտ /44x40x40/, 1968
«Հասմիկի դիմաքանդակ», մարմար, 1969
«Փարվանա», տուֆ, Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես, 1969
«Խաչիկի դիմաքանդակ», տուֆ /50x27x30/, 1969
«Աղջկա դիմաքանդակ», ծակոտկեն բազալտ /40x37x40/, ԽՍՀՄ համամիութենական ցուցահանդես, 1970
«Կոմիտաս», ծակոտկեն բազալտ /50x30x25/, 1970
«Վահագն վիշապաքաղ», գունավորված գիպս /70x32x39/, 1973
«Տարվա եղանակներ», 4 կանացի ֆիգուրներով, Ձմեռը և Գարունը /56x23x12/, Վանաձորի պատկերասրահ, 1975
«Նկարչի դիմաքանդակ - Մինաս», մարմար, 1,5 նատուրա, Վարդենիսի պատկերասրահ, 1976
«Խաղողագործուհի», փայտ, գիպս, 1978
«Պատանու իրան», / 90x40x30/, ծակոտկեն բազալտ, 1980
«Հողագործ», /133x56x28/, տուֆ, 1980
«Էմիլյայի դիմաքանդակը», մարմար, 1987, Կապանի պատկերասրահ
Կատալոգ, Արարատ Հովսեփյան, Երևան, 1978