հայ բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Արամ Հովհաննեսի Պետրոսյան (մարտի 14, 1972, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ, միջնադարյան հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մասնագետ[1]։ Օրատորիալ, սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային ստեղծագործությունների հեղինակ է։
Արամ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1995) |
Մասնագիտություն | բանաստեղծ և կոմպոզիտոր |
Պարգևներ և մրցանակներ | Կլաուդիո Աբբադոյի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի գլխավոր մրցանակակիր |
Սովորել է Վանաձորի Երաժշտական դպրոցի կլարնետի բաժին, դասատուներ եղել են Ռ. Ռիգանյանը, Ն. Եթիմյանը, կոմպոզիտոր Ստ. Ռոստունին։ 1990-1995 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի Կոմպոզիցիայի բաժնում՝ պրոֆ. Էդվարդ Միրզոյանի դասարանում, ապա 1997 թվականին ավարտում է ասպիրանտուրան։ 1993-2003 թթ. Գանձասար Աստվածաբանական Կենտրոնում աշխատում է որպես Շարականագիտության բաժնի երաժշտական խմբագիր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.