Արամ Բակալյան
հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արամ Բակալյան (1878[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - 1959[1], Փարիզ, Փարիզի շրջան[1]), հայ նկարիչ։
Կենսագրություն
Արամ Բակալյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի Գեղարվեստի դպրոցում։ 1902 թվականին մեկնել է Փարիզ և հետևել Ժյուլիանի ակադեմիայի գեղանկարչական դասընթացներին։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է ծննդավայր, իսկ 1919 թվականից հաստատվել Փարիզում[2] ։ Արամ Բակալյանի ստեղծագործությունը հարում է ռեալիզմին։ Գլխավորապես նկարել է բնանկարներ և նատյուրմորտներ։ Ցուցադրվել է Ֆրանսիական արվեստագետների սալոնում։ 1932 թվականին Փարիզում կազմակերպել է անհատական ցուցահանդես։ Արամ Բակալյանի շուրջ 10 գործեր, այդ թվում «Գետային նավակայան։ Փարիզ», «Քաղաքային տեսարան», «Նատյուրմորտ» և այլն, պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Remove ads
Ստեղծագործություններ
Ցուցահանդեսներ
Արամ Բակալյանի աշխատանքները ցուցադրվել են ֆրանսիացի արվեստագետների սալոնում։ 1932 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads