հայ մաթեմատիկոս From Wikipedia, the free encyclopedia
Արամ Հմայակի Առաքելյան (ապրիլի 12, 1945, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր 1990)։ ՀՃԱ ակադեմիկոս (1992)
Արամ Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1945 (79 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Պաշտոն(ներ) | ամբիոնի վարիչ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1968) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Արամ Առաքելյանը ծնվել է 1945 թվականի ապրիլի 12-ին, Թբիլիսիում։ 1963 թվականին ավարտել է Կիրովականի (ներկայումս՝ Վանաձոր) Պուշկինի անվան դպրոցը։ 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը և ընդունվել ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրա։ Ասպիրանտուրայում սովորելու տարիներին գործուղվել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարան։
1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1988 թվականին, պաշտպանելով ատենախոսություն, ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1991 թվականին Արամ Առաքելյանը ստացել է պրոֆեսորի կոչում։
1972-1989 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հաշվողական կենտրոնում որպես ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ, այնուհետև՝ բաժնի վարիչ և փոխտնօրեն։
1989-2002 թվականներին եղել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, իսկ 2003 թվականից գլխավորում է ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը[1]։
Արամ Առաքելյանը շուրջ 150 գիտական աշխատությունների հեղինակ է։ Հեղինակել է «Երկխոսական տեղեկատվական համակարգերի օպտիմալացման մեթոդներ», «Տվյալների բազաների ռելյացիոն մոդելներ» մենագրությունները[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.