From Wikipedia, the free encyclopedia
Ատավիզմ (լատին․՝ atavus-հեռավոր նախնին, առհավություն, հետասերում) - հեռավոր նախնիներին բնորոշ հատկանիշների դրսևորումը կենդանական և բուսական օրգանիզմներում։ Ատավիզմ օրգանական աշխարհի միասնական ծագման և օրգանիզմների պատմական զարգացման ապացույց է։ Ատավիզմի օրինակներ են մարդու դեմքի և մարմնի վրա կենդանիների բուրդը հիշեցնող մազածածկը, պոչանման ելուստի զարգացումը, կովի կուրծի վրա երբեմն երրորդ զույգ պտուկների առկայությունը, հետագա սերունդների կառուցվածքում, վաղուց մեռած նախնիների կազմաբնախոսական և հոգեկան գծերի ի հայտ գալը։
Ատավիզմի դրսևորում է համարվում օրինակ կույր աղիքի գոյությունը, որը վաղուց մարդու օրգանիզմում որևէ գործառույթ չի իրականացնում, սակայն շարունակում է իր գոյությունը։ Այդպես կարող է նաև մարդկանց վրա ի հայտ գալ օրինակ ավելորդ մատ, կամ մեկ այլ գոյացություն, որի գոյությունը ոչ միայն օգտակար չէ այլև տհաճ է ու անցանկալի։ Հայտնի գրականություններում ատավիզմն հաճախ անվանում են երևույթներ, որոնց համար ժամանակակից գիտությունը ստեղծել է ուրիշ բնություն, օրինակ միկրոցեֆալյուն և ճեղքված շուրթերը[2]։.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.