From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիայի Գրան պրի (գերմ.՝ Großer Preis von Österreich, անգլ.՝ Austrian Grand Prix), Ֆորմուլա 1 դասի ավտոմրցաշարի Աշխարհի առաջնության փուլերից մեկն է։ Ավստրիայի Գրան պրին ընդգրկվել է 1964-2003 թվականների Աշխարհի առաջնության օրացույցում։ 2014 թվականին հայտարարվել է, որ այն կրկին մտնելու է Ֆորմուլա-1 դասի ավտոմրցաշարի Աշխարհի առաջնության օրացույց[1][2][3][4][5]։
Ավստրիական Գրան պրին առաջին անգամ անցկացվել է 1964 թվականին Zeltweg Airfield մրցուղու վրա, որը բացվել է օդանավակայանի թռիչքուղու հատվածում[4][5]։
Հաջորդ տարի կրկին այդ մրցուղու վրա կազմակերպված Ավստրիայի Գրան պրին արդեն պաշտոնապես ներառվել է Ֆորմուլա-1 դասի ավտոմրցաշարի Աշխարհի առաջնությունում։ Սակայն այդ մրցավազքից հետո մրցուղին վտանգավոր է ճանաչվել, քանի որ նեղ էր, փոքր-ինչ խորդուբորդ և հարմար չէր հանդիսատեսի համար։ Արդյունքում FIA-ն մեկ Գրան պրիից հետո, մրցավազքի ավստրիական փուլը հանեց օրացույցից, մինչև որ բոլոր պահանջներին համապատասխան նոր մրցուղու կառուցումը[4][5]։
1970 թվականից մինչև 1987 թվականը Գրան պրին անց է կացվում Red Bull ընկերությանը պատկանող Österreichring կամ ինչպես այժմ է կոչվում՝ Red Bull Ring մրցուղու վրա։ Այն գտնվում էր Ավստրիայի Շտիրիա երկրամասի Զելտվեգ քաղաքի մոտակայքում։ Թեև մրցուղին այդ պահին բավական ժամանակակից էր, սակայն 1987 թվականին FIA- ն այն ճանաչում է անվտանգության կանոններին չհամապատասխանող ուղի և Ֆորմուլա-1 Գրան պրին դադարում է կազմակվերպել այդ վայրում[4][5]։
1990-ական թվականների կեսերին Osterreichring մրցուղին արմատական փոփոխությունների է ենթարկվում։ Այն թարմացվում է, 6 կմ ուղին կրճատվում է մինչև 4,3 կմ-ի։ Մրցուղին նաև անվանափոխվում է՝ ստանալով A1-Ring անվանումը։ Osterreichring-ի նմանությամբ A1-Ring-ը նույնպես արագընթաց ավտոճանապարհ էր, ինչի շնորհիվ Ավստրիայի Գրան պրին բավական տպավորիչ է դառնում, սակայն դա նույնպես չի փրկում, որ ավտոմրցաշարի ավստրիական փուլը սկսած 2004 թվականից կրկին լքի աշխարհի առաջնության օրացույցը[4][5]։
2002 թվականի Ավստրիայի Գրան պրիի ժամանակ տեղի է ունենում նաև մի իրադարձություն, որը հանրության բացասական արձագանքին է արժանանում։ Ferrari-ի թիմից Ռուբենս Բարիկոլոն մրցության վերջին փուլում իր առաջատար դիրքը զիջում է երկրորդ տեղով ընթացող Միխայել Շումախերին։ Հետաքրքիր հանգամանք է այն, որ դա Շումախերի համար A1-Ring-ի արդեն երրորդ մրցավազքն էր, երբ թիմակիցը նրան առաջ էր թողնում։ Առաջին անգամ գերմանացի ավտովարողին երրորդ տեղի համար առաջ էր թողել Էդի Իրվայնը 1998 թվականի Ավստրիայի Գրան պրիի մրցության ժամանակ։ Երկրորդ անգամ նույն Բարիկոլոն էր Շումախերին երկրորդ տեղի համար առաջ թողել Ավստիրայի 2011 թվականի մրցության ժամանակ[5]։
2004 թվականից հետո 11 տարի անց Ավստրիայի Գրան պրին կրկին վերադառնում է Ֆորմուլա 1-ի մրցաշար։ Դա հնարավոր է դառնում, քանի որ Red Bull կայսրության համասեփականատեր Դիտրիխ Մատեշիցը, ով գնել էր ավտոմրցուղու հին համալիրը, արդիականացնում է բուն ուղին և նոր տրիբունաներ է կառուցում։ Մրցուղու կառուցվածքը փոփոխության չի ենթարկվում։ Մատեշիցը A1-Ring-ը անվանափոխում է Red Bull Ring-ի։ Ավստրիայի Գրան պրիի վերադարձի մասին պաշտոնապես հայտարարվում է, երբ այն ներառվում է «թագավորական մրցավազք»-ի օրացույցում[5]։
Տարի | # | Մրցարշավորդ | Թիմ | Մայրուղի | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
2017 | 30 | Վալտերի Բոթաս[5][6] | Մերսեդես | Ռեդ Բուլ Ռինգ | Հաշիվ |
2016 | 29 | Լուիս Հիմելտոն[4][5] | Մերսեդես | Ռեդ Բուլ Ռինգ | Հաշիվ |
2015 | 28 | Նիկո Ռոսբերգ[5] | Մերսեդես | Ռեդ Բուլ Ռինգ | Հաշիվ |
2014 | 27 | Նիկո Ռոսբերգ[5] | Մերսեդես | Ռեդ Բուլ Ռինգ | Հաշիվ |
2004—2013 | Չի անցկացվել | ||||
2003 | 26 | Միխայել Շումախեր[5] | Ferrari | А1-Ռինգ | Հաշիվ |
2002 | 25 | Միխայել Շումախեր[5] | Ferrari | А1-Ռինգ | Հաշիվ |
2001 | 24 | Դեյվիդ Կուլտհարդ[5] | McLaren-Մերսեդես | А1-Ռինգ | Հաշիվ |
2000 | 23 | Միկա Հակինեն[5] | McLaren-Մերսեդես | А1-Ռինգ | Հաշիվ |
1999 | 22 | Էդի Իրվայն[5] | Ferrari | А1-Ռինգ | Հաշիվ |
1998 | 21 | Միկա Հակինե[5] | McLaren-Մերսեդես | А1-Ռինգ | Հաշիվ |
1997 | 20 | Ժակ Վիլնյով[5] | Williams-Renault | А1-Ռինգ | Հաշիվ |
1988—1996 | Չի անցկացվել | ||||
1987 | 19 | Նայջլ Մենսել[5] | Williams-Honda | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1986 | 18 | Ալեն Պրոստ[5] | McLaren-TAG Porsche | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1985 | 17 | Ալեն Պրոստ[5] | McLaren-TAG Porsche | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1984 | 16 | Նիկի Լաուդա[5] | McLaren-TAG Porsche | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1983 | 15 | Ալեն Պրոստ[5] | Renault | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1982 | 14 | Էլիո դե Անժելիս[5] | Lotus-Ford | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1981 | 13 | Ժակ Լաֆիտ[5] | Ligier-Matra | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1980 | 12 | Ժան-Պիեր Ժաբուի[5] | Renault | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1979 | 11 | Ալան Ջոնս[5] | Williams-Ford | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1978 | 10 | Ռոնի Պետերսոն[5] | Lotus-Ford | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1977 | 9 | Ալան Ջոնս[5] | Shadow-Ford | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1976 | 8 | Ջոն Ուոտսոն[5] | Penske-Ford | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1975 | 7 | Վիտորիո Բրամբիլա[5] | March-Ford | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1974 | 6 | Կառլոս Ռոյտեման[5] | Brabham-Ford | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1973 | 5 | Ռոնի Պետերսոն[5] | Lotus-Ford | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1972 | 4 | Էմերսոն Ֆիտիպալդի[5] | Lotus-Ford | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1971 | 3 | Իո Զիֆեռտ[5] | BRM | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1970 | 2 | Ժակի Իսկ[5] | Ferrari | Օսթերռայխռինգ | Հաշիվ |
1965—1969 | Չի անցկացվել | ||||
1964 | 1 | Լորենցո Բանդինի[5] | Ferrari | Ցելտվերգ | Հաշիվ |
1963 | Ջեկ Բրեբեն[5] | Brabham-Climax | Ցելտվերգ |
Ներկայացված են միայն Ավստրիայի Գրան պրիի այն մայրուղիները, որոնք մասնակցել են Ֆորմուլա 1-ի մրցմանը[5]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.