From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիական կայսրության բանակ, Ավստրիական կայսրության զինված ուժեր, որը գոյություն է ունեցել «Կայսերա-թագավորական բանակ» անվանումով 1745 թվականից մինչև 1804 թվականը, Ավստրիական կայսրության բանակ անվանումով 1804 թվականից մինչև 1868 թվականի նոյեմբերի 14-ը։ Ավստրո-հունգարական զինված ուժերի կազմում գտնվող տարածքային պաշտպանության ուժերի համար դարձել է հիմք[1]։
Եվգենի Սավոյացին վերակառուցեց Կայսերական բանակի կազմում գտնվող Ավստրիայի զինված ուժերը ֆրանսիական բանակի օրինակով, քանի որ նա զինվորական կրթություն էր ստացել Ֆրանսիայում։ 1718 թվականին բանակի ռեգլամենտի ներդրումից հետո ավստրիական հետևակային գնդերի համազգեստի գույնը դարձավ սպիտակը։ Հունգարական գնդերը ունեին միաձև ազգային երանգներով համազգեստ։ «Կայսերա-թագավորական բանակ» անվանումը օգտագործվում էր 1745-ից 1804 թվականներին։ Բանակի հիմնական առանձնահատկությունը այն էր, որ բազմազգ կազմ ունենալու հետևանքով գնդի տարածքը բաժանվում էին գերմանական (Բոգեմիից, Մորավիից և Սիլեզից հավաքագրված ստորաբաժանումներ, Գալիցիայից, ֆլամանդական և վալոնական տարածքների ստորաբաժանումներ, իտալացիներ) և հունգարական ստորաբաժանումների (այդ թվում՝ Խորվաթիայի և Տրանսիլվանիայի զորքեր)[1]։
1793 թվականի պատերազմի սկզբում ավստրիական բանակի հիսունվեց հետևակային գնդերից երեսունվեցը գերմանական էին, այդ թվում նաև՝ երկու գրենադերական գնդեր։ 1740 թվականից ավստրիական գրենադերականները զինված չէին նռնակներով։ Միևնույն ժամանակ գրենադերների արտաքինը ֆյուզելերներից տարբերվում էր ընդամենը մորթյա գլխարկներով և պատրույգային ձողիկներից պատրաստված փամփուշտների համար նախատեսված պայուսակով[1]։
1768 թվականից մինչև 1805 թվականըգծային գունդը սովորաբար կազմված էր երկու դաշտային մարտկոցից՝ լեիբ և օբրեստ, որոնցում յուրաքանչյուր ամեն վեցերորդը ֆյուզելորային դասակ էր։ Գրենադական ստորաբաժանումը, որը կազմված էր երկու դասակից, որոնք սովորաբար իրարից առանձնացված էին, որպեսզի կազմավորեն գրենադական մարտկոց այլ գնդերի երկու այլ դասակների հետ միասին։ Բացի այդ, գնդի կազմում ընդգրկված էին նաև մեկ կայազորային մարտկոց, որը կազմված էր չորս դասակներից։ «Գերմանական» գծային գնդի հաստիքային սահմանված թվաքանակը կազմում էր 4575 մարդ, սակայն այդ թիվը հազվադեպ է գերզանցել 2-3 հազարը՝ հատկապես խաղաղ ժամանակ։ человек, хотя это число редко превышало 2-3 тысячи, особенно в мирное время. «Հունգարական» գնդերը դաշտային երեք մարտկոցներով հանդերձ կազմված էին 5508 մարդուց[1]։
Գծային դասակում կային չորս սպա՝
Գծային դասակում կային 14 ունտերներ, որոնք բաղկացած էին
1769 թվականի ցուցանիշները ցույց են տալիս, որ խաղաղ ժամանակ 113 շարայինից կազմված դասակը պատերազմական ժամանակաշրջանում ավելանում է՝հասնելով 115 գրենադական և 154 ֆյուզելեր[2]։
Բացի այդ, դասակում կային երեք երաժիշտ և մեկ ատաղծագործ-ականազերծող։ Գծային դասակի ամբողջական թվակաքանակը կազմել է 120-ից 230 մարդ, իսկ գրենադերականը՝ 112—ից 140։
1805 թվականին Կարլ Մակ ֆոն Լեյբերիչի ղեկավարությամբ ստեղծվեց նոր ստորաբաժանում, որի կազմում ընդգրկվեցին վեց մարտկոց, որոնցից յուրաքանչյուրն ուներ չորս դասակ։
1806 թվականին բանակում կատարվեցին փոփոխություններ և կրկին վերադարձվեց 1798 թվականին ձևավորված բանակի կառուցվածքը։
Ավստրիական բանակի կիրասիրյան գնդերը կրում էին կարմիր գծիկներով նույնանման սպիտակ համազգեստ, բացի Մոդենի գնդից, որը ուներ կապույտ գծիկներ։ Տարբերությունը կայանում էր կոճակների գույնի և բաճկոնի վրա դրանց տեղադրության մեջ[1]։
Կարաբինավորները, որոնց դասակը 1715 թվականից կար յուրաքանչյուր հեծելազորային գնդում, տարբերվում էին միայն իրենց սպառազինությամբ, որը կազմված էր մուշկետից (կարաբինի հետ միասին) և դանակի փոխարեն տեղադրված երկար սրից։
Դրագունյան տասնչորս գնդեր 1749 թվականի ռեգլամենտի համաձայն պետք է ունենային կապույտ ապարատով սպիտակ համազգեստ։ Լյուդվիգ Հեսեն-Դարմշտադի գունդը հանդիսացել է միակ դրագունյան գունդը, որը գլխարկների վրա չուներ դարձածալեր։ Այլ գնդերի համազգեստի տարրերը ամբողջովին համապատասխանում էին հետևակի համազգեստի տարրերին։ Դրագունյան գնդերի գրենադերները ունեին նույն տարբերությունները, ինչպիսիք հետևակի մոտ էր։ Ձիու հանդերձանքը նույնն էր ինչպես դրագունյան, այնպես էլ կիրասիրյան գնդերի մոտ։
Ավստրիական բանակի նավատորմի գնդերում պահպանվել էր իրենց ավանդական համազգեստը։ Օրենքը պահանջում էր, որ գնդում շապիկի տարրերը լինեին միագույն։
Ավստրիական բանակի հրետանին գտնվում էր Լիխտեինշտեյնի իշխանի հրամանատարության ներքո, ով 1745 թվականին սկսեց ավստրիական և արտասահմանյան հրետանու փորձարկումներ։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում ընդունվեց դաշտային հրետանու նոր համակարգ[1]։
Հրետանին բաժանվում էր երեք տեսակի՝ դաշտային, պաշարման և հեծելազորային։
1807 թվականին հերցգերցոգ Կարլը ամբողջությամբ հետևակից վերցրեց հրետանային զինատեսակները որպեսզի ձևավորի հրետանային ռեգլամենտներ։ Միայն սահմանազատների գնդերում մնացին հրետանային միջոցներ, որոնք շարունակում էին յուրաքանչյուր մարտկոցում ունենալ երկու թեթև թնդանոթ։
1801 թվականի հունվարի 9-ին Կառլ Թեշենցին նշանակվում է գոֆկրիգսռատի նախագահ և ֆելդմարշալ։ Նա սկսում է բարեփոխումներ իրականացնել ավստրիական բանակում։ 1801 թվականի դեկտեմբերին ստեղծվում է զինվորական նախարարություն։ Նախարարության պարտականություններից էին բանակի և պատերազմներ վարելու հետ կապված ֆինանսական խնդիրների կարգավորումը։ Կառլի բարեփոխումների արդյունքում 1802 թվականին կատարվեցին հետևյալ փոփոխությունները՝
1804 թվականի աշնանը ավարտվեցին Կառլի առաջին բարեփոխումները։
Ընդհանուր առմամբ նա վերակազմավորեց ավստրիական բանակը, սակայն չկարողացավ ամբողջությամբ արմատախիլ անել հին սովորություններն ու դրանց վրա հիմնված մարտական ոգին։
Կառլի ռազմական բարեփոխումները այնքան ցնցող էին, որ նրա կողմնակիցները 1802 թվականին դիմել էին ավստրիական կառավարությանը ֆելդմարշալի պատվին հայրենիքը փրկելու համար հուշարձան կանգնեցնելու խնդրագրով։ Բայց Կառլը հաստատակամ հրաժարվեց այդպիսի պատվից։
1806 թվականին կայսրը հերցգերցոգ Կառլին նշանակում է ռազմական նախարար անսահմանափակ իրավունքներով։ Իր բարեփոխումների ամբողջական իրականացման համար Կառլին անհրաժեշտ էր կայսերական բանակի և հատկապես՝ գոֆկրիգսռատի լիարժեք հրամանատարության ձեռք բերում։ Կառլի գաղափարներից մեկն այն էր, որ պետք է բանակի ամբողջ ղեկավարումը կենտրոնացված լինի մեկ անձի շուրջ։ Կառլը իր եղբայր Ֆրանցին ուղղված նամակում գրում է
Այդ նպատակին հասնելու առաջին քայլը, ես կարծում եմ, Ձերդ Գերազանցություն, ես պետք է դառնամ գեներալիսիմուս և ամբողջ բանակի հրամանատար[3]
Այդ նամակից հետո կայսր Ֆրանցը Կառլին շնորհում է գեներալիսիմուս տիտղոս և նշանակում ավստրիական բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնում։ Այդպիսով, Կառլը ստանում է ավստրիական բանակի լիակատար ղեկավարումը և շարունակում իր բարեփոխումների իրականացումը[4] Նա ընտրում է երեք ադյուտանտ, ովքեր պետք է օգնեին իրեն բանակի բարեփոխումների իրականացման գործում։ Կառլի օգնականներն էին՝ գրաֆ Ֆիլիպ Գրյունը, գեներալ-կվարտիրմեյստեր Մայերը և իր անձնական օգնական՝ գեներալ-ադյուտանտ բարոն Վիմպֆենը։
1806 թվականի առաջին ամսում գործից ազատվում են առնվազն 25 գեներալներ, որոնց փոխարինման են գալիս առավել երիտասարդ գեներալներ։ Ամբողջությամբ վերակազմավորվել և գրեթե նորից ստեղծվել է նոր Գոֆկրիգսռատ, որը արդեն կարող էր լուծել ռազմական հարցերը ավելի արագ, քան նախկինում։ Ամբողջ բանակին խաղաղ պայմաններում տրվում է տեղաբաշխման սահմանված վայրեր։ Կառլը չի ստեղծում հավաքագրման նոր համակարգեր։ Նա չի ստեղծում զորքերի նոր տեսակներ, սակայն կատարում է հետևակային գնդերի վերակազմավորումներ։ Գնդերը պետք է կազմված լինեին երկու դաշտային մարտկոցներից (յուրաքանչյուրում վեց դասակ) և պահեստային մարտկոց, որում պետք է լինեին չորս դասակ։ Յուրաքանչյուր հետևակային գնդի երկու լավագույն գրենդերյան դասակները պետք է պատերազմի ժամանակ միավորվեին և կազմակերպեին իրենց գործողությունները այլ գրենդերյան ստորաբաժանումների հետ՝ ստեղծելով մարտկոցներ:Նորից վերակազմավորվում է բանակի էլիտար պահեստազորը։
Կառլը նաև սկսեց հրետանային ստորաբաժանումների վերակազմավորումը։ Նա հասկանում էր, որ ժամանակակից պատերազմ վարելու համար անհրաժեշտ է ունենալ ճկուն հրետանային համակարգ՝ հիմնված տրանսպորտային միջոցների վրա։ 1806 թվականին գնդային հրետանային մարտկոցները հետ կանչվեցին և այլ հրետանային ստորաբաժանումների հետ միասին սկսեցին ձևավորել չորս ռեգիմենտներ յուրաքանչյուրը կազմված չորս դիվիզիոններից։ Յուրաքանչյուր հրետանային դիվիզիոն կազմված է եղել չորս մարտկոցից։
1808 թվականին Կառլը փորձառու սպաներից ձևավորում է ևս յոթ մարտկոցներ։ 1809 թվականին ձևավորվում է 11-րդ եգերյան մարտկոցը։
Չնայած բարեփոխումներին՝ Կառլը հասկանում էր, որ իր երկիրը դեռևս պատրաստ չէ պատերազմի այնպիսի ուժեղ հակառակորդի հետ, ինչպիսին է Նապոլեոնը[5]։
Կառլի օրոք՝ արդեն 1809 թվականին, ավստրիական բանակի ընդհանուր թվաքանակը հասել էր 630.000-ի[6]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.