From Wikipedia, the free encyclopedia
Ավշային անոթներ — անոթներ են՝ բաղկացած միաձուլված ավշային մազանոթներից, որով օրգանիզմում տեղի է ունենում ավշի արտահոսք հյուսվածքներից և օրգաններից դեպի երակային համակարգ (պարանոցի ստորին հատվածի խոշոր երակներ); ավշային համակարգի մի մասն են կազմում;
Ավշային անոթներ | |
---|---|
Ավշային մազանոթներ | |
Կրծքային և աջ ավշային ծորաններ | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | vessel?, segment of lymphatic tree organ?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | ավշային համակարգ |
MeSH | A15.382.520.301 |
Foundational Model of Anatomy | 30315 |
Terminologia Anatomica 98 | A12.0.00.038 |
Terminologia Histologica | H3.09.02.0.05001 |
Նկարագրված է | Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889) |
Lymphatic vessels Վիքիպահեստում |
Մարդու ավշային անոթները առաջին անգամ ուսումնասիրվել և նկարագրվել են Ժան Պեկեի կողմից 1651 թվականին։ Ավշային անոթների, այդ թվում նաև փականների առավել մանրամասն նկարագիրը տվել է Ուլոֆ Ռուդբեկ ավագը 1653 թվականին։ Անվանումն առաջարկել է Թոմաս Բարտոլինը (Thomas Bartholin) 1653 թվականին։ 18-րդ դարի վերջում և 19-րդ դարում շարունակվում էր ավշային անոթների ուսումնասիրությունը։ 20-րդ դարում հնարավոր դարձավ ավշային համակարգի ուսումնասիրությունը Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ[2]։
Ավշային անոթի պատը կազմված է երեք շերտից. արտաքին՝ ներկայացված շարակցահյուսվածքային թաղանթով, միջին, որը կազմված է հարթ մկանային հյուսվածքի բջիջներից և ներքին՝ բաղկացած էնդոթելիոցիտներից։ Ավշային անոթներն ունեն փականներ, որոնց խնդիրը ծայրամասից դեպի կենտրոն ավշային հոսքի ապահովումն է։ Փականների միջև հեռավորությունը կարող է կազմել 2-15 մմ, այն կախված է անոթների տրամագծից։
Խոշոր ավշային անոթների պատերում առկա են նյարդային վերջավորություններ և մանր արյունատար անոթներ։
Մկանների և ներքին օրգանների ավշային անոթները, որոնք կոչվում են խորը, հաճախ դուրս են գալիս արյունատար անոթների հետ միասին։ Մակերեսային ավշային անոթները գտնվում են ենթամաշկային երակների մոտակայքում։ Հոդի առջևում ավշային անոթները բաժանվում են, հոդից հետո կրկին միանում։
Իրար միանալով ավշային անոթներն առաջացնում են ցանց։
Ավշային անոթները ներթափանցում են գրեթե բոլոր հյուսվածքները և օրգաններ։ Բացառություն են կազմում ընկերքը, թաղանթները՝ աչքի, ոսպնյակի, պարենքիմի փայծաղի, աճառի, մաշկային էպիդերմիսը և լորձաթաղանթների էպիթելային ծածկույթները։
2015 թվականին գիտնականները (պրոֆեսոր Ջոնաթան Կիպնիսը, PhD, UVA Department of Neuroscience, UVA's Center for Brain Immunology and Glia) բացահայտել են, որ գլխուղեղում կա ավշային համակարգ[3]։ Ավելի վաղ համարվում էր, որ ավշային համակարգը կապված չէ կենտրոնական նյարդային համակարգի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.