From Wikipedia, the free encyclopedia
«Ավետյաց երկիր» (ֆր.՝ Terre promise), 2004 թվականին ռեժիսոր Ամոս Գիտայի նկարահանած ֆիլմը[4]։
Ավետյաց երկիր անգլ.՝ Promised Land | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Իսրայել |
Ժանր | դրամա[1] |
Թեմա | մարմնավաճառություն |
Թվական | սեպտեմբերի 7, 2004[2] |
Լեզու | արաբերեն |
Ռեժիսոր | Ամոս Գիտայ[1][3] |
Պրոդյուսեր | Ամոս Գիտայ[2] |
Սցենարի հեղինակ | Ամոս Գիտայ և Marie-Jose Sanselme? |
Դերակատարներ | Ռոզամունդ Փայք[3], Անն Փարիյո[3], Հաննա Շիգուլլա[3], Յուսուֆ Աբու Վարդա և Ամոս Լավե |
Օպերատոր | Կառոլինա Շանպետիե[2] |
Մոնտաժ | Յան Դեդե[2] |
Տևողություն | 88 րոպե |
IMDb | ID 0424365 |
Promised Land (2004 film) Վիքիպահեստում |
2014 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[5]։
«Ավետյաց երկիր» ֆիլմը պատմում է մի խումբ երիտասարդ էստոնուհիների մասին, որոնց մաքսանենգ ճանապարհով Եգիպտոսից Իսրայել են տանում որպես մարմնավաճառներ աճուրդում վաճառելու համար. պատմում է, թե ինչպես հերոսուհիներից մեկը պատահական կերպով կարողանում է վերգտնել իր ազատությունը։
Ֆիլմն սկսվում և ավարտվում է գիշերային մութ տեսարանով. անապատային աբստրակտ տեսարաններ, լուսնի լույսով ողողված արաբ բեդվինների ուխտերի քարավաններ, փշալարերով սահման, մյուս կողմում՝ երիտասարդ կանայք։ Նրանց խոստացված երկիրն ամենևին էլ այն չէ, ինչ իրենք են պատկերացնում, այլ հակառակը՝ կողտոտ, անհայտ մի վայր, որտեղ նրանք տեղաշարժվում են ինչպես կաթնասունների հոտերը, վիրավորվում է իրենց արժանապատվությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.