From Wikipedia, the free encyclopedia
Ավանի աղի կոմբինատ, աղ արտադրող միակ ձեռնարկությունը տարածաշրջանում։
Ավանի աղի կոմբինատ | |
---|---|
Ընկերության տեսակ | ՓԲԸ |
Հիմնադրված է | 1967 թվականի |
Վայր | Երևան |
Երկիր | Հայաստան |
Տնօրեն | Արեգ Ղուկասյան |
Արտադրանք | աղ |
Կայք | armsalt.am/default_arm.htm |
Ավանի աղի կոմբինատը կառուցվել է 1967 թվականին՝ աղի հանքավայրի վրա։ Գտնվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում։
2002 թվականից կոմբինատը հանդիսանում է «Աղ Արտադրողների Եվրոպական Ասոցիացիայի» (EUsalt)[1] անդամ։
Կոմբինատում գործում է ԻՍՕ 22000:2018 սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային համակարգ։
Կոմբինատն արտադրում է «Էքստրա» տեսակի յոդացված կերակրի աղ, որը ստացվում է աղաջրից` վակում-գոլորշիացման եղանակով[2], գյուղատնտեսական և տեխնիկական նպատակների համար նախատեսված կերային քարաղ և տեխնիկական աղացած աղ[3]։
1987 թվականի մայիսից բրոնխիալ ասթմայով, ռեսպիրատոր և մի շարք այլ հիվանդություններով տառապող հիվանդներն իրենց առողջությունը վերականգնում են «Հանրապետական Անձավաբուժական Կենտրոնում», որը ղեկավարում է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը։ Առողջարանը տեղակայված է ձեռքով պատրաստված անձավում, հողի մակերեսից 235 մ խորության վրա[4]։ Բնակչության շրջանում «Աղի հանքի քարանձավ» անվանումով հայտնի կենտրոնում տարեկան համակարգված բուժում է անցնում միջինը 150–200 հիվանդ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.