հայ գրականագետ From Wikipedia, the free encyclopedia
Ավագ Խաչատուրի Խաչատրյան (օգոստոսի 5, 1932, Ելփին, Քեշիշքենդի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 21, 2010, Ձորաղբյուր, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (1997), ՀՀ ՄԳԱ-ի անդամ (1999)։
Ավագ Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1932 Ելփին, Քեշիշքենդի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 21, 2010 (77 տարեկան) Ձորաղբյուր, Կոտայքի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան և «Հրաչյա Աճառյան» համալսարան |
Պաշտոն(ներ) | ռեկտոր |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ, Նյու Յորքի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1955) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (2001) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Երեխա(ներ) | Արմեն Խաչատրյան |
Ավագ Խաչատրյանը ծնվել է 1932 թվականին Ելփին գյուղում։ 1955 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։ 1958-1994 թվականներին եղել է ՀՊՄՀ դասախոս, 1973-1979 թվականներին՝ նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության, 1985-1994 թվականներին՝ հայոց լեզվի և գրականության ֆակուլտետների դեկան։ Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միակ հիմնադիր (1991), ռեկտոր[1]։
Աշխատությունները վերաբերում են հայ նորագույն գրականության հարցերին։ Փարիզի «Արարատ» (1994 թվականից), Տեղեկատվայնացման (2000) միջազգային ակադեմիաների, Նյու Յորքի ԳԱ (1997) անդամ։ ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1999)[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.