From Wikipedia, the free encyclopedia
Ավագների խորհուրդ (ֆր.՝ Conceil des Anciens), ֆրանսիական Վերին պալատը՝ ըստ 3-րդ տարվա սահմանադրության Ավագների խորհուրդը գործել է Դիրեկտորիայի ժամանակներում՝ 1795 թվականի օգոստոսի 22-ից մինչև 1799 թվականի նոյեմբերի 9-ը։ Բաղկացած էր 250 անդամներից, որոնք ընտրվում էին դեպարտամենտներում հատուկ այդ նպատակով անցկացվող ընտրողների ժողովներում 40-ից ոչ ցածր տարիք ունեցող, ամուսնացած և առնվազն վերջին 15 տարում Ֆրանսիայում բնակված անձանցից։ Ընդ որում՝ խորհրդի կազմը յուրաքանչյուր տարի մեկ երրորդով նորացվում էր։
Ավագների խորհուրդն իր նիստերն անցկացնում էր Թյուիլրիում, սկզբում՝ Մանեժում, իսկ որոշ ժամանակ անց՝ Բուրբոնյան պալատում։ Խորհուրդն ընտրում էր նախագահ և քարտուղար ոչ ավելի, քան մեկ ամիս ժամկետով։ Նրանք, ինչպես նաև խորհրդի բոլոր անդամները, աշխատավարձ էին ստանում։
Ավագների խորհուրդը հաստատում կամ մերժում էր 500-ի խորհրդի ներկայացրած որոշումները, ընդ որում՝ անպայմանորեն ամբողջությամբ և առանց ուղղումների։ Հավանության արժանացած որոշումները ստանում էին օրենքի կարգավիճակ և ենթակա էին անվերապահ կատարման, իսկ մերժվածները կարող էին վերստին քննարկման ու հաստատման ներկայացվել առնվազն մեկ տարի անց միայն[1]։
Ինքը՝ ավագների խարհուրդը օրենսդրական նախաձեռնությամբ օժտված չէր։ Իրավունք ուներ անհրաժեշտության դեպքում փոխելու Օրենսդրական կորպուսի կեցավայրը՝ նախապես նշելով նոր տեղը և կորպուսի հերթական նիստի անցկացման օրն ու ժամը։
Օրենսդրական գործունեության հետ մեկտեղ Ավագների խորհուրդը 500-ի խորհրդի կողմից ներկայացված ցուցակից ընտրում էր հինգ դիրեկտոր, որոնք գործադիր իշխանության գործառույթներ էին համատեղ իրականացնում։ Ընտրված հինգ դիրեկտորների և 500-ի խորհրդի անդամների պես՝ Ավագների խորհրդի անդամները ևս կրում էին պաշտոնեական հատուկ համազգեստ ու գլխարկ[2][3]։
Ավագների խորհրդի գործունեությունը դադարեցվել է 1799 թվականին՝ բրյումերի 18-ի հեղաշրջումից հետո։
Օրենսդրական այս մարմնի անվան հիմքում ընկած է Senat բառի ֆրանսերեն թարգմանությունը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.