Աստղաբերդ (Քղիի գավառ)

From Wikipedia, the free encyclopedia

Աստղաբերդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում, Քղի գետի վերին հոսանքի հովտում, Աստղաբերդ լեռան մոտ, գեղատեսիլ տափարակի վրա։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղաբերդ (այլ կիրառումներ)

Անվան ստուգաբանություն

Բնակավայրի անվանումը կապված է Աստղիկ աստվածուհու հետ։

Պատմություն

Աստղաբերդը ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Գյուղի հայ բնակիչներից թուրքական յաթաղանին զոհ է գնացել 1081 մարդ։ Փրկվել են 140 մարդ, որից 125-ը՝ արտագաղթել են։

Բնակչություն

1909 թվականին ուներ 130 տուն՝ 910 հայ և 100 այլազգի բնակիչներով։ XX դարի սկզբին ուներ 250 տուն՝ 1500 հայ բնակչով և 10 տուն քուրդ բնակիչ։ 1914-ին հայ բնակիչների թիվը հասնում էր մոտ 1250-ի

Տնտեսություն

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Աստղաբերդը հայտնի էր իր ընկույզով։

Պատմամշակութային կառույցներ

Աստղաբերդն ուներ Ս. Գևորգ (կառուցված 1001 թ.) և Ս. Սարգիս (կառուցված 1121 թ.) անուններով եկեղեցիներ։ Ս. Գևորգ եկեղեցու տեղում հնագույն ժամանակներում եղել է Աստղիկ աստվածուհուն նվիրված մեհյան, որը եկեղեցու էր վերածված առանց դրա ընդհանուր կառուցվածքը էական փոխելու։ Եկեղեցու տակով հոսել է ջրառատ գետակ, որը միանգամից կարող էր գործի դնել 3 ջրաղաց։

Աստղաբերդի մոտ, Օրոր անունով գետակի ափին, պահպանվել էին Աստղաբերդ ամրոցի ավերակները։ Գյուղից ոչ հեռու գտնվում էին Ս. Կիրակոս վանքի ավերակները։

Կրթություն

Գյուղում կար ուսումնարան[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.