From Wikipedia, the free encyclopedia
Ասորիներ (արամեերեն՝ ܐܬܘܪ̈ܝܐ ատուրայի, սուրայ), Էթնիկ խումբ Միջին Արևելքում[23][24]։ Մայրենի լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևմտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Նախկին ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, այդ թվում Խորհրդային Հայաստանում՝ 5544 (1970)։ 2011 թվականի հաշվարկներով ապրում են 2,769 մարդ։ Խոսում են սեմական լեզվախմբի նոր ասորերեն լեզվով։ Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են (հիմնականում՝ նեստորականներ)։ 1830-ական թթ. 100 տուն Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում (Հայաստանի Արարատի մարզ)։ Հետագայում Կույլասարի Ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզի Մեծ Շահրիար գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք հաստատվեցին Թիֆլիսում, Մոսկվայում, Պետրոգրադում և այլ քաղաքներում։ Երևանում և Թբիլիսիում կան ասորի մտավորականներ՝ գիտնականներ, ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ և այլն։ Ասորիներ են խորհրդային գեներալներ Ա. Ն. Թամրազովը, Գ. Ի. Սարկիսովը, Սովետական Սիության հերոսներ Ս. Ա. Սարխոշևը, Լ. Շ. Դավիդովը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ասորիներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ասորիների դրոշը | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ասորերեն | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Քրիստոնեություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Հրեաներ, Արաբներ, Հայեր |
Ժամանակակից ասորիներն արամեացիների անմիջական սերունդներն են[փա՞ստ]։ 19-րդ դարի վերջից ասորիների մի հատվածի մոտ, հիմնականում՝ Արևելքի եկեղեցու հետևորդների («նեստորականներ») արտասահմանյան միսիոներների անուղղակի ազդեցությամբ ծնունդ առավ և արմատավորվեց հին ասորեստանցիների շառավիղներ լինելու գաղափարը։ Ասորական մյուս հարանվանությունները, մասնավորապես՝ Ասորի ուղղափառ եկեղեցին («հակոբիկներ») չի ընդունում «ասորեստանյան գաղափարը» և պաշտպանում է արամեական ծագումը։ Նույն դիրքորոշումն ունի սեմագետների մեծ մասը։
Ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ, հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։
Սիրիայում «սրյանի» են կոչում Ասորի ուղղափառ և Ասորի կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները (քրդյանիներ՝ սխալ, կապ չունեն քրդերի հետ) քաղդեականների մասին է։ Սրանք Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Քաղդեական կամ խալդեական ասորական եկեղեցին որևէ կապ չունի ուրարտացիների Խալդի աստծո հետ։ Շփոթմունք կարող է առաջացնել նաև խալդայներ (Խաղտիք գավառի բնակիչներ) ազգության հետ։ Իրականում բառի հիմքում աքքադական «քալդու» բառն է, այդպես էին ասորեստանցիներն անվանում Հարավային Միջագետքում հաստատված արամեացիներին։ Իսկ եկեղեցու համար «Քաղդեական» անվանումը Վատիկանն ընտրել է կամայականորեն, առաջնորդին էլ տվել «Բաբելոնի պատրիարք» տիտղոսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.