Առլեն Ֆրենսիս

ամերիկահայ դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia

Առլեն Ֆրենսիս

Առլեն Ֆրենսիս (Առլեն Սարգսի Գազանճյան, անգլ.՝ Arlene Francis, հոկտեմբերի 20, 1907(1907-10-20)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ[4][5] - մայիսի 31, 2001(2001-05-31)[6][7][1][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), հայազգի ամերիկյան դերասանուհի, հեռուստաաստղ։ 1973 թվականին արժանացել է «Տարվա կին» տիտղոսին։

Արագ փաստեր Առլեն Ֆրենսիսանգլ.՝ Arlene Francis, Ծնվել է ...
Thumb
Առլեն Ֆրենսիս
անգլ.՝ Arlene Francis
Thumb
Ծնվել էհոկտեմբերի 20, 1907(1907-10-20)[1][2][3]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[4][5]
Մահացել էմայիսի 31, 2001(2001-05-31)[6][7][1][…] (93 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
ԳերեզմանRoosevelt Memorial Park
ԿրթությունՖինչ քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունինքնակենսագիր, հեռուստահաղորդավարուհի, ռադիոհաղորդավար, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և Խաղային շոուի հաղորդավար
ԱշխատավայրԴաշնային թատերական նախագիծ
ԸնտրանիWhat's My Name??
Ամուսին(ներ)Մարտին Գաբել
Երեխա(ներ)Փիթեր Գաբել
Պարգևներ և մրցանակներ
Փակել

Կենսագրություն

Ծնվել է Բոստոնում։ Սովորել է Նյու Յորքի Գիլդ դրամատիկական դպրոցում։ Արվեստի աշխարհ է մուտք գործել 1937 թվականին։ Աշխատել է ռադիոյում՝ ստեղծելով 11 անուն հաղորդումներ, թատրոնում (գլխավոր դերերով հանդես է եկել «Մորաքույր Ջենի», «Դանտոնի մահը», «Առյուծը ձմռանը», «Չին-Չին» և այլ ներկայացումներում), 1950 թվականից՝ հեռուստատեսությունում. ստեղծել է տասից ավել հաղորդումներ («Տունը», «Առլին Ֆրենսիս շոու», «Ինչ է իմ ասելիքը» և այլն), խմբագրել ԷնԲիՍի ընկերության «Հոմ» հեռուստահանդեսը։

Նկարահանվել է «Ֆեդորա», «Բեմահարթակի մարզիչը», «Մեկ, երկու, երեք», «Բոլորն իմ որդիներն են», «Ցնցեք նրանց բոլորին» և այլ ֆիլմերում։

Գրել է 3 գիրք («Այդ որոշակի անորոշությունը», «Հմայքի կախարդանքը»), որոնք մեծ հաջողություն են ունեցել։

Նրա անունն ընդգրկվել է «Ամերիկայի հռչակավոր կանայք» ժողովածուում (1975) և «Ով ով է ամերիկուհիների աշխարհում» տեղեկատու գրքում։ Կապված է եղել հայկական շրջանակներին։ Մահացել է Սան Ֆրանցիսկոյում[8][9]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.