ֆրանսիացի նկարչուհի, մոդել, գրական սալոնի տիրուհի From Wikipedia, the free encyclopedia
Ապոլոնիա Սաբատյե (ֆր.՝ Apollonie Sabatier, ի ծնե՝ Joséphine-Aglaé Savatier, ապրիլի 7, 1822[1], Mézières, Շամպան — Արդեն[2] - հունվարի 3, 1890[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարչուհի, մոդել, գրական սալոնի տիրուհի։
Ապոլոնիա Սաբատյե ֆր.՝ Apollonie Sabatier | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1822[1] |
Ծննդավայր | Mézières, Շամպան — Արդեն[2] |
Մահացել է | հունվարի 3, 1890[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Neuilly-sur-Seine Old Communal Cemetery |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | գրական սալոնի տեր և մոդել |
Apollonie Sabatier Վիքիպահեստում |
Լվացարարուհու ապօրինի դուստրը, որը հետագայում ամուսնացել է Սավատյե ազգանունը կրող զինվորականի հետ։ Ֆրոշո փողոցի վրա գտնվող նրա սալոնում եղել են Հյուգոն, Ներվալը, Սենտ-Բյովը, Ժյուլ Ամեդե Բարբե դ'Օրեվիլյին, Ֆլոբերը, Ալեքսանդր Դյուման, Էդմոն Գոնկուրը (նա տվել է նրան Նախագահուհի մականունը, որը հետագայում տարածվել է այդ շրջանում), Հեկտոր Բերլիոզըը, Մանեն, Գյուստավ Դորեն, Շառլ Ժալաբերը և այլք։ Նրանցից շատերի հետ Սաբատյեն գրություններ էր պահպանում, նրանցից որոշները թողել են նրա մասին մեմուարներ։
Բոդլերի «Չարիքի ծաղիկները» գրքի ոգեշնչողներից մեկը Ժաննա Դյուվալի հետ միասին։ Եղել է Կուրբեի բնորդուհիներից մեկը, նաև բնորդուհի է եղել այլ նկարիչների և քանդակագործների համար 1840-1860 թվականների ընթացքում։ Եղել է բելգիացի գործարար Ալֆրեդ Մոսելմանի կինը (1810-1867, նրանք միասին պատկերված են Կուրբեի «Նկարչի արվեստանոցը» կտավի վրա)։ Նրա մահից հետո ամուսնացել է հանրահայտ կոլեկցիոներ սըր Ռիչարդ Ուոլեսի (1818-1890) հետ, որը նվիրել է Փարիզին, Նանսիին, Ռեյմսին, Լոնդոնին և աշխարհի այլ քաղաքներին տասնյակ փողոցային ցայտաղբյուրներ ըմպելի ջրով։
Թողել է մի շարք կանանց դիմապատկերներ։
Ապոլոնիա Սաբատյեն ներկայացված է Գյուստավ Ֆլոբերի Զգացմունքների դաստիարակություն (1869) գրքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.