Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ապելլես (հին հունարեն՝ Ἀπελλῆς, լատին․՝ Apelles, շուրջ մ.թ.ա. 370 Կոլոփոն, Իոնիա - մ.թ.ա. 306 թթ.), հին հույն նկարիչ։ Սովորել է Սիկիոնում։ Աշխատել Է Եփեսոսում, Կոստյում, Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Պլինուս Ավագի վկայությամբ, եղել Է մակեդոնյան թագավորների պալատական նկարիչը։ Աշխատել Է տեմպերայով, փայտե տախտակների վրա, հմտորեն կիրառել Է լույսի և ստվերի փոխհարսւբերումները։ Ալեքսանդր Մակեդոնացու պալատական նկարիչն ու պատկերագիրն էր։ Նրա գործերն առանձնանում էին մեծ ռեալականությամբ։ Ապելլեսի գործերի մեջ հատուկ հռչակ էր վայելում Աֆրոդիտե Անադիոմենեի (Ծովից բարձրացող) նկարը։ Նկարչի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը հին հռոմեացի հեղինակ Պլինիոս Ավագի «Բնական պատմություն» աշխատությունն է, որը նաև պարունակում է Ապելլեսի մասին մի քանի անեկդոտային բնույթի պատմություններ։ Ապելլեսի՝ ժամանակին փառաբանված գործերը չեն պահպանվել։
Ապելլես | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 370 |
Ծննդավայր | Կոլոֆոն, Իզմիրի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | մ. թ. ա. 306 |
Մահվան վայր | Կոս (կղզի), Կոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան[1] |
Մասնագիտություն | նկարիչ և գրող |
Ուշագրավ աշխատանքներ | Cyniska with chariot statues at Olympia?[2] |
Ուսուցիչ | Pamphilus of Amphipolis? և Ephorus? |
Աշակերտներ | Perseus? |
Հայր | Pytheas? |
Apelles Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.