From Wikipedia, the free encyclopedia
Ապգար, Ապգարի սանդակ, նորածնի վիճակի արագ գնահատման համակարգ։
Անեսթեզիոլոգների 27-րդ ամենամյա կոնգրեսում (1952) ամերիկացի բժիշկ-անեսթեզիոլոգ Վիրջինիա Ապգարը առաջին անգամ պաշտոնապես ներկայացրեց կյանքի առաջին րոպեներին նորածնի վիճակի գնահատման իր կողմից մշակված համակարգը[1]։ Սա երեխայի վիճակի առաջնային գնահատման պարզ մեթոդ է, բացահայտելու համար վերակենդանացման[2] միջոցառումների անհրաժեշտությունը անմիջապես ծնվելուց հետո[3][4]։
Սանդղակը առաջարկում է հինգ ցուցանիշների ամփոփ վերլուծություն, որոնցից ամեն մեկը գնահատվում է ամբողջական բալերով՝ 0-2[1][2][5]։ Գնահատման արդյունքը կարող է լինել 0-10 միջակայքում։
Ապգարի սանդակը հանդիսանում է երեք պարամետրերից մեկը՝ քաշի և հասակի հետ միասին, որը տեղեկացնում են նորածնի ծնողներին։
Հինգ ցուցանիշներ Ապգարի սանդղակով գնահատման համար։
0 բալ | 1 բալ | 2 բալ | |
---|---|---|---|
Մաշկային ծածկույթի գունավորում | Ընդհանուր գունատություն կամ ընդհանուր ցիանոզ | Մաշկի վարդագույն գունավորում և վերջույթների կպտավուն գունավորում (ակրոցիանոզ) | Ամբողջ մարմնի և վերջույթների վարդագույն գունավորում |
Սրտի կծկումներ թիվ | Բացակայում է | <100 | >100 |
Ռեֆլեկտոր գրգռողականություն | Չի արձագանքում | Ռեակցիան թույլ է արտահայտված (միմիկա, շարրժումներ) | Ռեակցիա շարժումների, հազի, փռշտոցի, բարձր ճիչի տեսքով |
Մկանային տոնուս | Բացակայում է, վերջույթները կախված են | Իջած, վերջույթների որոշակի ծալումներ | Արտահայտված են ակտիվ շարժումներ |
Շնչառություն | Բացակայում է | Անկանոն, ճիչը թույլ (թերօդափոխություն) | Նորմալ, ճիչը բարձր |
Հետևյալ գնահատումը կատարվում է սովորաբար ծննդաբերությունից հետո 1-5 րոպեներին[5], և կարող է կրկնվել ավելի ուշ, եթե արդյունքները եղել են ցածր։ 3-ից ցածր բալերը նշանակում է նորածնի կրիտիկական վիճակ, 7-ից բարձր բալը համարվում է լավ վիճակ (նորմա)[1]։
Ապգարի սանդղակը մշակվել է բժշկական անձնակազմի համար որոշելու համար թե ո՞ր երեխաներին է անհրաժեշտ ավելի ուշադիր հսկողություն[1]։ Երեխան, ով գնահատվել է 5 բալ կարիք ունի ավելի մեծ ուշադրության քան երեխան ով գնահատվել է 7-ից 10 բալ։ Երեխան ով ծնվելուց մեկ րոպե անց գնահատվել է 5-6 բալ, սակայն հինգ րոպե անց բարձրացրել է իր ցուցանիշը 7ից 10 բալի, անցնում է երեխաների այն կատեգորիային որոնց մասին պետք չի անհանգստանալ։ Երեխան, ով սկսել է կյանքը գնահատվելով 5 բալ ըստ Ապգարի սանդղակի և շարունակելով նույն 5 բալով հինգ րոպե անց, կարիք ունի ավելի հեևողական հսկողության։ Իդեալական 10 բալ հանդիպում է շատ հազվադեպ[6]։
Մնեմոնիկ կանոն անգլախոս մասնագետների համար (ներդրվել է 1963 թվականին մանկաբույժ Ջոզեֆ Բաթերֆիլդի կողմից)[7].
Գերմանախոս երկրներում տարածված է հեևյալ ակրոնիմը Atmung, Puls, Grundtonus, Aussehen, Reflexe.
Այլընտրանքայի՝ Aussehen, Puls, Gesichtsbewegungen, Aktivität, Respiration (Atmung)։
Օգտագործվում է նաև հեևյալ նեոլոգիզմը՝ American Pediatric Gross Assessment Record.
Իսպանական ակրոնիմ՝ Apariencia, Pulso, Gesticulación, Actividad, Respiración.
Անգլերենում օգտագործվաում է նաև հեևյալ մնեմոտիկական կանոնը How Ready Is This Child (բառացի — ինչքա՞ն է պատրաստ այս երեխան)[8],
որտեղ՝
Բոլոր ցուցանիշների հսկողությունը իրականացվում է ծնվելուց հետո առաջին իսկ րոպեյին, հետո կյանքի 5-րդ րոպեյին։
Որոշ դեպքերում, հատկապես ցածր ցուցանիշներ դեպքում, գնահատակն ըստ Ապգարի դրվում է և կյանքի 10-րդ րոպեյում։
Մորը և հարազատներին որպոս կանոն հայտնում են երկու թիվ, օրինակ՝ 8-9 բալը ըստ Ապգարի սանդղակի ասում է այն մասին, որ երեխայի վիճակը անմիջապես ծնվելուց հետո՝ բավարար է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.